«Բութ գործիքով հարվածեցին որդուս քունքին, հետո քացու տակ գցեցին… ». Հայկական Ժամանակ
2016 թվականի հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի մայրը, որը ականատես է եղել դեպքին, այսօր դատարանում ցուցմունք տվեց: Նա մանրամասն փորձեց վերհիշել այդ օրը տեղի ունեցածը: Ցուցմունքի ընթացքում նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատանում էր: Դատավորի հարցին ի պատասխան՝ Էմմա Աբրահամյանն ասաց, որ ճանաչում է գործով բոլոր ամբաստանյալներին՝ նրանց տեսել է դեպքի վայրում: Նա պատմեց, որ […]





































