Վերացվում են ուժեղ քամու հետևանքները
Հարգելի համաքաղաքացիներ, Այսօր արձանագրված ուժեղ քամին մայրաքաղաքում տարատեսակ վնասներ է պատճառել և ստեղծել է որոշակի անհարմարություններ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ծառայություններն արդեն իսկ ձեռնամուխ են եղել քամու հետևանքով պատճառված վնասները շուտափույթ վերացնելու աշխատանքներին: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:





































