27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը զրոյական է

«Ես չեմ կարծում , որ առաջիկա ամիսներին հնարավոր են  մարտական գործողություններ: Չնայած մեր հարևան պետությունը չի գիտակցում, որ խաղաղությունը մարդասիրության հիմքում ընկած առաջնային գաղափարն է »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը:

Հետախույզը չի ուզում բացել փակագծերը: Նա ընդգծում է` ռազմական չափանիշներ ու գաղտնիքներ կան ու չի կարելի այս թեման մանրամասնել:

«Ոչինչ չի կարելի բացառել: Լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը զրոյական է: Իրենք իրենց զորավարժություններով ուղղակի ուզում են ցույց տալ, որ ագրեսիայի ընդունակ են, բայց մենք էլ ցույց ենք տվել, որ կարող ենք իրենց սանձել: Ես վստահ եմ, որ մեր «ազգ-բանակ» գաղափարախոսությունը հաղթող է և միշտ պատրաստ ենք կանխել նրանց ոտնձգությունները»,-խոսքն ամփոփեց Գևորգ Գևորգյանը:
 

Նշենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 12-ից Նախիջևանում սկսել են համատեղ տակտիկական զորավարժություններ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը: Դրանք իրականացվում են՝ համաձայն երկու երկրի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ