22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր անթասիբ, ստրուկ, 10 հազար դրամանոց ժողովրդին Պավլիկն ու Գայլն ափսոս են . Հրապարակ

Երկարատեւ ընդմիջումից հե­տո օրեր առաջ վերսկսվեց Նորք-Մւսրաշի զինված խմբի գործով դատական նիստը, ապա կրկին հետաձգվեց: Այս եւ այլ թեմա­ներով թերթը զրուցել է ընդհատակ ան­ցած քաղաքացիական ակտիվիստ Նելլի Մինասյանի հետ, ով գործով ներգրավված է որպես ամբաստանյալ:

– Դատական նիստը կրկին հետաձգվել է Ձեր բացակայության պատճառով, ինչով էր պայմանա­վորված Ձեր չներկայանալը՝ բոյկո­տում եք նիստերը:

– Երեկվա դատական նիստը չէր հետաձգվել միայն իմ բացակայու­թյան պատճառով, չէին ներկայացել նաեւ 4 պաշտպան: Իմ չներկայանալու պատճառն այն է, որ ունեմ առողջա­կան խնդիրներ եւ մի որոշ ժամանակ կդժվարանամ վեր կենալ անկողնուց: Բացակայությանս պատճառն էլ բժշկի թղթով ներկայացրել եմ դատարան:

-Իսկ ինչպես եք գնահատում դատական նիստերի ընթացքը, Դուք եւս կարծում եք, որ նիստերը շոուից այն կողմ չեն գնում:

Դատական նիստերն ուղղա­կի խայտառակություն են, եւ, միա­նշանակ՝ ոնց ասում են, դատավորն այդպես էլ անում է: Դեռ դատական նիստը չբացված՝ պաշտպանների միջնորդությունները մերժվում են այդ հիմքով, իսկ դատախազինը՝ մշտապես բավարարում: Շոուն այն խոսքը չէ, եւ այդ ամենի արդյուն­քում տուժում են լիքը մարդիկ, մեկը՝ այն, որ ես հիմա չունեմ անձնագիր, դիմում եմ դատարան, անգամ չեն պատասխանում եւ ցուցաբերում են անգործություն: Անձնագիրս պետք է ներկայացնեմ հիվանդանոց, սակայն չեն տրամադրում, եւ նույն խնդիրը շատերի մոտ է՝ անիմաստ ձգձգում­ների ու թատրոնի համար:

-Ժամանակին հայտարարեցիք, որ հեռանում եք ակտիվ քաղաքա­ցիական գործունեությունից, այս ընթացքում չեք մտափոխվել:

-Ակտիվ քաղաքացիական կյանքից բավականին հեռացել եմ եր­կու պատճառով, քանի որ, առաջին՝ ընտանիք եմ կազմել, սովորում եմ Փաստաբանական դպրոցում, ժամա­նակ շատ չի լինում: Եվ, երկրորդ՝ հաս­կացա, որ շատ իրադարձություններ հենց իշխանությունն է սարքում: Եվ շատ ակտիվ երիտասարդներ այն չեն, ինչ ցույց են տալիս: Առաջացավ վս­տահության խնդիր, որի պատճառով էլ հիասթափվեցի, սակայն խիստ ան­հրաժեշտության դեպքում ես միշտ կլինեմ այնտեղ, որտեղ պետք կլինի:

 

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ