21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆորսմաժոր կլինի՝ առանց Բաղրամյան 26-ի

Ազատ Արշակյանը չի բացառում քաղաքական ներքաղաքական դաշտում և դրանից դուրս աշնանն սպասվելիք ուշագրավ զարգացումները: «Ֆորսմաժորները մեզնից անպակաս չեն լինում, այս աշնան էլ դրանք շատ հնարավոր են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Սակայն, ըստ նրա, այդ իրավիճակների թելադրողն ու դրանց այսպես ասած պատճառը լինելու է Ռուսաստանի դաշնությունը: «Միշտ էլ այդպես է լինում, Ռուսաստանում դրանք ծնվում են, ապա տեղափոխվում Հայաստան»:

Հարցին, թե ընտրություններում տարած պարտությունից հետո ՕՐՕ դաշինքի առաջնորդներից երկուսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանն էլ խոսեցին ֆորսմաժորների մասին, արդյոք պատրաստ են առաջնորդել եւ խորհրդարանից դուրս համակարգել ժողովրդին այդ դեպքում, նա պատասխանեց.

«Մեր ժողովուրդն այնքան հոգնած ու հիասթափված է, այնքան անհույս է, որ ով էլ լինի, կգնա այդ առաջնորդի հետևից, իսկ ձեր նշած անձինք ապացուցել են, որ «Բաղրամյան 26-ից» չեն ուղարկված: Նրանց քննադատությունները տարբեր հարցերի շուրջ հենց դա են ցույց տալիս: Ի դեպ, ռուսական կայսրությունում էլ ամեն ինչ հարթ չէ, հնարավոր է, որ նոր, բավականին ազդեցիկ ուժ ձևավորվի, ու այդ պարագայում մեզ մոտ էլ ամեն ինչ հնարավոր է, քանի որ այստեղի իրադարձություններն ուղիղ զուգահեռ են ընթանում ռուսաստանյանին»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ