Հաշմանդամ մարզիկների սպարտակիադա է անցկացվել
Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով կազմակերպել էին մարզական սպարտակիադա` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ: Գաղափարի հիմքում հաշմանդամների մարզաձևերի մասին իրազեկումն ու հաշմանդամություն ունեցող անձանց ամառային ակտիվ ժամանցի ապահովումն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով սպարտակիադայի մասնակիցներին` քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն […]





































