10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Դատավորը թույլ չի տալիս պաշտպաններին հայտարարություն անել. նոր սանկցիա կկիրառի

Երևանի Ավան և  Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր»-ի 18 ամբաստանյաի գործով դատական նիստը:

Դատավոր  Արտուշ Գաբրիելյաննը հեռացել է խորհրդակցական սենյակ պաշտպան Կարապետ Բադալյանի վերաբերյալ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:

Արտուշ Գաբրիելյանը հայտարարել է , որ պաշտպանը  առավոտյան եղել է նիստերի դահլիճում, սակայն այժմ առանց զգուշացնելու հեռացել է: Ներկա պաշտպանները փորձել են հայտարարություն անել, որը դատավորը թույլ չի տվել: Պաշտպանները հայտարարել են, որ լքում են նիստերի դահլիճը:

Դատարանը որոշումը կհրապարակի ժամը 16:00-ին: Լրագրողների հետ զրույցում պաշտպանները նշել են , որ մինչեւ նիստի վերսկսվելը կորոշեն իրենց անելիքը, չի բացառվում, որ հայտարարություն կանեն եւ կլքեն դահլիճը:

Հիշեցնենք, որ նիստն անցկացվում է արտագնա:  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ