13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մի փոքր «բազար»-ից հետո.Իրավունք

«Երկուշաբթի ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նիստին ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել Սևանա ջրի բացթողնման հարցին: Մինչ այդ, դեմ էր արտահայտվել նաև բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը: Իսկ երեքշաբթի, ահա, ընկեր դաշնակները 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումները: Թե ինչով է պայմանավորված նման «հեղաշրջումը»՝ դժվար է ասել: Ընդդիմությունը, ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, չնայած որ սրտով չի, բայց կողմ […]

Դիվանագիտական դաշտում անկո՞ւմ.Հրապարակ

«ԱԳՆ ապաշնորհությունից և ոչ նախաձեռնողական արտա­քին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաև իշխանությունները: Հա­վանաբար, հենց այս պատճառով էլ մոտ ապագայում դեսպանների մեծ փոփոխու­թյուններ են սկսվելու, որի արդյունքում այդ պաշտոններում նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ: Մասնավորապես, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների, ՆԱՏՕ-ում, Վրաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Չեխիայում և Կանադայում […]

Արցախի ՊՆ-ն հակառակորդի հրետակոծության մասին տեսանյութ է հրապարակել

Հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ: Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն: Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի […]

Հակառակորդն ունի կորուստներ․ Արցախի ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ […]

Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում ավարտվել է Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը։ Այս պահին 86 կասկածյալներից 30-ը կանալքի տակ են գտնվում։ Նշյալ քրգործով անցնող կասկածյալների թվում են իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, դատախազ Զեքարիա Օզը, չգործող ընդդիմադիր «Zaman» թերթի խմբագիր Էքրեմ Դումանլըն, ինչպես […]

Աղոթք բժշկող եւ կենդանի մեր Աստծուն

Կենդանի ես Տեր Աստուած և ամենադարման: Ամենաբարի Տեր օգնությունդ հեռու մի պահիր: Հիսուս Քրիստոս, Աստված մեր, բժշկիր մեր հոգիները, հավատում ենք, որ եթե ուզես, կարող ես: Հիշիր, Տեր Քո գթությունները ու ողորմությունները, որոնք հավիտենական են և լսիր մեր խնդրանքները ու աղաչանքները: Տե՛ր, հիշիր Քո խոստումը Սուրբ Լուսավորչին՝ «Պահելու եմ ազգն Հայոց մինչև իմ երկրորդ գալուստը»: […]

Եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ

Նրանք, ովքեր միացած են Քրիստոս Հիսուսին, ենթակա չեն դատապարտության, քանի որ մարմնապես չեն ապրում, այլ հոգեպես, որովհետև Հոգու Օրենքը, ինձ Հիսուս Քրիստոսին միացնելով, կենդանացրեց և ազատեց ինձ մեղքի և մահվան ենթակայությունից։ Արդարև, ինչ որ Օրենքը չի կարող անել մարդկային բնության տկարության պատճառով, Աստված իրագործեց՝ աշխարհ ուղարկելով իր Որդուն, որը մեղքը հաղթահարելու համար իր վրա վերցրեց […]

Մեսսին նոր պայմանագիր կստորագրի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը կերկարաձգի մինչեւ 2022 թվականը: Այս մասին գրում է  Sport.es-ը: Հուլիսի 15-ին  Մեսսին  կստորագրի  պայմանագիրը:  Հիշեցնենք՝  Լիոնել Մեսսիի  և   «Բարսելոնայի»  պայմանագիրը վավեր է մինչև  2018 թվականի ամառը:

Ադրբեջանը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ է կիրառել. Արցախի ՊՆ

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:      Արցախի Հանրապետության պաշտպանության […]

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցության խորացումը, մասնավորապես քննարկել են խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի