19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Այս պահին իր արդիականությունը չունի այդ հարցը. Մելքումյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուց (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը գտնում է, որ ցանկացած առաջարկ, նախաձեռնություն արժանի է քննարկման. այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս մասին մասին «Ելքի» նախաձեռնությանը: «Երթ պաշտոնապես կմտնի շրջանառության մեջ, իմ հարցը կլինի, թե արդյոք կան հիմնավորումներ, թե հետո ինչ է լինելու»,-ասաց նա: Մասնավորապես, ի՞նչ կլինի ՌԴ-ում […]

Ամոթ է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Հայաստանում քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանից Եվրոպական երկրներ քաղաքական ապաստան հայցողների թիվն ավելանում է, բայց մերժում ստացողները չեն վերադառնում ՀՀ:  Զոհրաբյանը նշեց, որ Տնտեսական զարգացման նախարարությունը վերջերս հրապարակել է մի տեղեկատվություն, որը «սթափ տրամաբանության մեջ հնարավոր չէ […]

Հայ-ռուսական բարեկամությունը չպետք է ինչ-որ մեկի դեմ լինի. Վոլինկին

Ռուսաստանը և Հայաստանը  բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա: «Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի […]

Եվրամիության հետ բանակցություններից առաջ հաշվի է առնվել ԵՏՄ անդամ լինելը (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ նոյեմբերին ստորագրվելիք Եվրամիության հետ համաձայնագրից առաջ կարող են խնդիրներ առաջանալ, ինչպես եղավ 2013 թվականի սեպտեմբերին: «Այն պատճառը, որը կար, ու այդ պատճառով չստորագրվեց, այլևս չկա: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ու դա նշանակում է, որ այդ հանգամանքը հաշվի է առնվել»,-կարծում է Ռուստամյանը: Henaran.am-ի հարցին, թե եթե մենք […]

«Աշխարհում կա՞ այնքան խելացի մարդ, որ ՀՀ-ից քաղաքական ապաստան է հայցում»

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանում քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, համաձայն որի՝ Հայաստանում քաղաքական ապաստան տալու լիազորությունը ՀՀ Նախագահից կտեղափոխվի լիազոր մարմին: Բացի այդ, ըստ փոխնախարարի, քաղաքական ապաստան հայցողների դիմումները կքննվեն ոչ […]

ԱՄՆ Սենատը հայանպաստ որոշումներ է կայացրել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է մի շարք որոշումներ՝ հօգուտ Արցախի և Հայաստանի։ Դրանք մաս կկազմեն 2018-ի պետական վարկի արտաքին օժանդակությունների բաժնին։ Այդ մասին տեղեկացնում է Հայ Դատի հանձնախումբը։ Ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը պիտի ավելանա՝ հասնելով 20.7 միլիոն դոլարի։ Հանձնախումբը նաև որոշել է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքի վաճառքի սահմանափակումներ պարտադրել՝ […]

ՀՀԿ-ականը պարոնով է դիմել Անահիտ Բախշյանին. թեժ իրավիճակ քաղաքապետարանում

Այսօր մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի առաջին նիստը։Նիստի մեկնարկը լարված է եղել: Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբագցության անդամ Արմեն Սահակյանը  Անահիտ Բախշյանին դիմել է անհարգալից  տոնով:  Ավագանու անդամը Բախշյանին դիմել է  «պարոն Բախշյան», «Անո» բառերով։ Այս փաստը վրդովվեցրել է  ընդդիմադիր խմբակցության անդամներին: Ալեն Սիմոնյանը փորձել է  կարգի հրավիրել Արմեն Սահակյանին, որից հետո վեճ […]

Որ դեպքում Ծառուկյանը կվերադառնա (տեսանյութ)

«Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրումներ կատարեց առ այն, թե այսօրվա ներքաղաքական զարգացումների, տնտեսական-սոցիալական վիճակների վերաբերյալ ինչպիսին են մեր մոտեցումները, այո, մենք ասում ենք, որ մեր ծրագրերի տերն ենք: Մենք գտնում ենք, որ երկրի զարգացման ճիշտ ճանապարհը մեր ծրագիրն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ խոսելով կոալիցիա կազմելու վերաբերյալ […]

Նույն գաղջը

«Արդեն մեկ տարի է լրացել Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից։ Ես վստահաբար կարող եմ ասել՝ ոչ մի էական բան չփոխվել։ Նույն գաղջ մթնոլորտը մնաց,  թեև պիտի ասեմ՝ որոշակի դրական տեղաշարժեր եղել են։ Նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատելով՝ կարող ենք ասել ՝ մեր տնտեսական դաշտում որոշ բաներ փոխվել են, բայց հարկ է հասկանալ՝ իշխանությունները այդպես էլ մեծ հաջողությունների […]

Ի՞նչ է կատարվում դիրքերում

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողներից մեկին` շարքային Հայկ Հակոբյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի