Ինչ է նշանակում ամեն ժամ աղոթել
Ամեն ժամ աղոթելը նշանակում է աղոթել, մինչ Տերը նստած է ողորմության աթոռին. ըստ առաքյալի. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» [Բ Կոր. Զ 2]: Ամեն ժամ աղոթել նշանակում է ամբո՛ղջ սրտով աղոթել առ Աստված արքայությա՛ն եւ ո՛չ մարմնավոր բաների համար: Եվ քանի որ մեր Տեր Աստված ողորմած ու գթառատ է, ուստիեւ […]





































