IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը։
Րաֆֆի Պաղճեաննավելի քան 35 տարի աշխատել է էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ ՄինչShell ընկերությունից հեռանալը, նա զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։
«Վերջին մի քանի տարիները IDeA հիմնադրամի համար եղել են կայացման տարիներ։ Մենք հուսով ենք, որ Րաֆֆի Պաղճեանիփորձն ու գիտելիքները թույլ կտան, որպեսզի հիմնադրամը Հայաստանում սոցիալական ձեռներեցության մշակույթի զարգացման նոր փուլ մտնի», – ասել են IDeA հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:
«Ուրախ եմ միանալ IDeA հիմնադրամին: Ինձ համար մեծ հաճույք է ծառայել հայրենիքիս՝ Հայաստան բերելով Shell ընկերության հետ իմ աշխատանքի 35 տարվա փորձը»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:
Էդգար Մանուկյանը, ով IDeA հիմնադրամը ղեկավարում էր 2015թ. հուլիսից, որոշել է զբաղվել սեփական նախաձեռնությունների իրականացմամբ։
«Մենք շնորհակալ ենք Էդգար Մանուկյանին՝ IDeA հիմնադրամում աշխատանքի և UWC Դիլիջան դպրոցի կառուցման գործում ունեցած մեծ ներդրման համար, ու հաջողություն ենք մաղթում նրա ձեռնարկումներում»,- նշել են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:
Րաֆֆի Պաղճեանի կենսագրությունը
Րաֆֆին 35 տարվա աշխատանքային փորձ ունի Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավարտարբեր պաշտոններ։
Նածնվել է 1956թ.Բեյրութում։ 1981թ. ավարտել է Ֆրանսիայի EcoleNationaleSupérieuredeChimiedeLille ինստիտուտը՝ քիմիական ինժեների որակավորմամբ:
Կարիերան սկսելով Shell-ի Հաագայի գրասենյակում՝ Րաֆֆին 1984թ. տեղափոխվում է Յոկոհամա, որտեղ NorthWestShelfնախագծում աշխատում է որպես նախագծող ինժեներ: 1987թ. Րաֆֆինտեղափոխվում է Shell-ի կոմերցիոն բաժին՝ բիզնես վերլուծաբան աշխատելով Լոնդոնում՝ ShellInternationalGas ընկերությունում:
1989թ. Րաֆֆին տեղափոխվում է Տոկիո՝ղեկավարելու Բրունեյի նավթագազային նախագիծը:
1992թ. Րաֆֆին տեղափոխվում է Մուսքաթ՝ ստանձնելու ՕմանումShell-ի կորպորատիվ գործերի կառավարչի պաշտոնը:
Այնուհետև Րաֆֆին տեղափոխվում է Լոնդոն՝ հետևելու ընկերության գործունեությանը Լատինական Ամերիկայում ու դառնալով ՎենեսուելայումMariscalSucre նախագծի ղեկավարը:
2004թ. Րաֆֆին հաստատվում է Դուբայում՝ աշխատելով որպես Միջին ԱրևելքումShell-ի տեխնիկական թևի՝ ShellGlobalSolutionsInternational-ի գլխավոր տնօրեն:
2007թ. Րաֆֆին տեղափոխվում է Դոհա՝ որպես տեխնիկական ծառայությունների և բիզնես հարաբերությունների գծով փոխնախագահ, ինչպես նաև նշանակվում է Կատարի Shell-ի գործադիր տնօրեն: Րաֆֆին ղեկավարել է Shell-ի տեխնիկական աջակցության ծառայությունը՝ վերահսկելով QatarShellResearch&TechnologyCentre-ի գործունեությունն ու Կատարի Shell-ի համար իրականացնելով կառավարության և բիզնես շրջանակների հետ հաղորդակցության ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր:
2012թ. Րաֆֆին դառնում է Աբու ԴաբիումShell-ի գործառնական տնօրենը, իսկ 2016թ. մայիսին՝նշանակվում Միացյալ Թագավորության Shell-ի գործադիր տնօրեն։
2017թ. փետրվարին Րաֆֆին նշանակվում է N2Growth խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն:
Րաֆֆին Պաղճեանն ամուսնացած է, ունի երկու որդի: