16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թվայնացում՝ դպրոցից մինչև բիզնես

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Տեխնո-Ուրբաթ միջոցառման հերթական հանդիպմանը հյուրընկալվել էր ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ  վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանին: Նա հանդիպման ընթացքում կիսվեց հետազոտությունների արդյունքներով, թե ինչպես է ընթանում  թվայնացումը աշխարհում և Հայասատում:  Նա մասնավորապես նշեց, որ  Wi FI ցանցի նման լավ, մատչելի, ամենուր հասանելիություն ամբողջ աշխարհում հնարավոր է գտնել եզակի երկրներում: Բայց բնակչությունը […]

Է․ Շարմազանովը խոսել է վրացի պատգամավոր գործընկերների հետ և անհանգստություն հայտնել

Ջավախքում այսօր առավոտյան հայկական եկեղեցու բակում հայ բնակիչներին ծեծելու դեպքի հետ կապված ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել իր վրացի պատգամավոր գործընկերների հետ և անհանգստություն հայտնել այդ դեպքերի առնչությամբ: Նա հույս է հայտնել, որ խնդիրը հնարավորինս շուտ կհանգուցալուծվի: Վրացի խորհրդարանականները ևս նշել են, որ պետք է հնարավոր […]

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել փոքրիկ որդուն /ֆոտո/

Օրերս հայտնի դարձավ, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը սպասում են երրորդ բալիկին, ում լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։  Քիմը, ով որդու՝ 2 ամյա Սեյնթի լուսանկարները ոչ միշտ է հրապարակում, այս անգամ որոշել է հրապարակել՝ հիացնելով իր երկրպագուներին։  

Իրավիճակը պայթունավտանգ է Թուրքիայում

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Իրավիճակը պայթունավտանգ է Թուրքիայում: ԱՄՆ-ն տարածել է ճանապարհորդական նախազգուշացում իր քաղաքացիների համար: «Ահաբեկչության սպառնալիքի պատճառով ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է ԱՄՆ-ի կառավարական անձնակազմի ճանապարհորդությունը դեպի Թուրքիայի հարավ-արևելք, Թուրքիայի որոշ տարածքներ, սահմանափակում է ԱՄՆ կառավարության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների գործունեությունը Ստամբուլում և Ադանայում»,- ասված է սեպտեմբերի 28-ին տարածած […]

Ջավախքում հատուկջոկատայինները ծեծել են հայերին /տեսանյութ/

Ջավախքում այսօր բախումներ են սկսվել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները, հայտնում է jnews.ge-ն: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապտասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը, որոնք մահակներով ծեծել են հայերին, […]

«Փրկություն է մեզ համար» (տեսանյութ)

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ մեծ հաշվով Հայաստանում շատ բան չի փոխելու այն, թե ով կլինի վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո: «Ես կարծում եմ, որ անձնավորված քննարկումն իրական քաղաքական օրակարգից, որը կախված է Հայաստանի կուրսի փոփոխության հետ ուղղակի շեղում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Մեհրաբյանի՝ եթե քաղաքական […]

Քրդերի անկախացումն անհնար է. վերլուծաբաններ

Իրաքի Քրդստանում անցած անկախության հանրաքվեն չի ազդելու Հարավային Կովկասում իրավիճակի վրա, քանի որ այն չի կարող իրական անկախության հանգեցնել: Դրա համար չկան անհրաժեշտ պայմաններ, նշել են ամերիկյան մի շարք վերլուծաբաններ՝ ելույթ ունենալով SETA թուրք-ամերիկյան հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Հայաստանում Հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունները արտաքին պատվեր են. Մոնիտորինգ/տեսանյութ/

Հայաստանի` ԵԱՏՄ մուտք գործելուց հետո որոշ հայկական տեղեկատվական կայքեր, որոնք ֆինանսավորվում են արևմուտքից սկսեցին ակտիվորեն տարածել նյութեր հակառուսական ուղղությամբ: Շատ արևմտամետ հասարակա-քաղաքական գործիչներ սկսեցին ԵԱՏՄ-ի դեմ հարցազրույցներով և մեկնաբանություններով հանդես գալ: Խորհրդարանական «Ելք» դաշինքը ԱԺ-ում հանդես եկավ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծով, ինչը հանգեցրեց բուռն քննարկումների: Հայկական քաղաքական էլիտան և հասարակությունը չէին աջակցում այդ նախաձեռնությանը: […]

Թուրքիայում ներքին քաղաքական վերադասավորումներ, տերմինալոգիայի փոփոխություններ են ընթանում

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայում ներքին քաղաքական վերադասավորումներ, տերմինալոգիայի փոփոխություններ են ընթանում… Ասում են Էրդողանը հրովարտակ է արձակել, որ այսուհետև, երբ խոսեն այս կամ քաղաքական ուժի մասին, չնշեն իշխանամետ, ընդդիմադիր, քրդամետ, ազգայնական տերմինները: Այս կանոններով են արդեն շարժվում երկրի մեդիա դաշտի արդեն մեծ մասը: Թե սա ինչի՞ համար էր, կարծում եմ […]

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերի 30-ին ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Քրիստիան Վիգենինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին եւ արխիվային փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։ ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված