Բաց նամակ ԱԺ պատգամավորներին
Հարգելի՛ ԱԺ պատգամավորներ, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը բուռն արձագանք գտավ հանրության շրջանում: Եվ մինչ հասարակության մի ստվար զանգված քննադատում է օրենքը և հարցականի տակ դնում դրա հրատապության ու անհրաժեշտության հարցը, դատարաններում քննվում են մահվան ելքով ընտանեկան բռնության դեպքեր, որոնք այդպես էլ մնում են աննկատ և չլուսաբանված: […]





































