07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գուշակիր, թե ինչ է լինելու վաղը Հենրիխ. կոտրել են Հենրիխ Մխիթարյանի Facebook-յան էջը

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Facebook-յան էջը հաքերային հարձակման է ենթարկվել: «Բարև Հենրիխ: Գուշակիր, թե ինչ է լինելու վաղը: Պատրաստ եղիր, սոց. ցանցերի մյուս էջերն էլ են հարձակման ենթարկվելու, և ես այնտեղ խոսելու եմ կարևոր հարցերի մասին», – այս գրությամբ լուսանկարն է հայտնվել Մխիթարյանի Facebook-յան էջի գլխավոր նկարում։

Գերատեսչությունների պաշտոնական կայքերի վիճակն ահավոր է

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»նախագահ Լիանա Դոյդոյանը հորդորում է լրագրողներին տեղեկատվական հարցումներ անելիս նախապես տեղեկանալ իրավական ակտերի, իրենց իրավունքների մասին: «Բնականաբար, պաշտոնյաներին ևս չէր խանգարի ծանոթանալ իրավական ակտերին և բարեխղճորեն տեղեկատվություն տրամադրել տեղեկատվություն հայցողին: Մենք հասկանում ենք, որ լրագրողները շատ զբաղված են, հաճախ չեն ցանկանում դատարանում վիճարկել հարցը, եթե իրենց չեն տրամադրել հարցման պատասխանը, կխնդրեմ հետևողական լինել, թող դիմեն […]

Վշտերի մեջ գոհացիր Աստծուց եւ բեռդ կթեթեւանա

«…ՆՐԱՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՔԵԶ ԱԶԱՏԵԼ ԳԱԼԻՔ ԲԱՐԿՈՒԹՅՒՈՆԻՑ ՈՒ ՉՍԱՏԿՈՂ ՈՐԴԵՐԻՑ» Հավատացյալի աղոթքը մեծագույն տառապանք է պատճառում չար ոգիներին: Եթե աղոթում ես ընդդեմ կեղտերի կամ քեզ հետ մարտնչող դևերի, հիշիր ասվածը. »Կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց ու չեմ դառնա, մինչև չսպառեմ նրանց» (Սաղմ. 18:38-39): Սա այդ ժամին կասես մեծ խոնարհությամբ՝ անձդ սպառազինելով հակառակորդի դեմ: Դևերը […]

Բրյուսելում մեկնարկում է «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը (տեսանյութ, ուղիղ)

Բրյուսելում մեկնարկելու է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթնաժողովը։ Ինչպես նշված է Եվրոպայի խորհրդի կայքում՝ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ պետությունների ու Արևելյան գործընկեր վեց երկրների կամ նրանց կառավարությունների ղեկավարները կուղենշեն ապագա համագործակցությունը:  Տեսանյութը՝ 1in.am-ի

Հաղթական մեկնարկ բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջին խաղում:  Մեր բասկետբոլիստները 80։63 հաշվով Տիրանայում առավելության են հասել տանտերերի՝ Ալբանիայի հավաքականի նկատմամբ։ Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հաջորդ խաղը կանցկացնի Դանիայի ընտրանու հետ, նոյեմբերի 26-ին՝ Երեւանում։

Ովքեր են ամենաշատ գումար փոխանցողները

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում Երևանի ժամանակով ժամը 09.50-ի դրությամբ հավաքվել է 12,505,456 դոլար։ «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացված Հեռուստամարաթոնին խոշոր գումար են նվիրաբերել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարանը՝ 350.000 ԱՄՆ դոլար,  հայ գործարար Սամվել Կարապետյանը ՝ 2.250.000 ԱՄՆ դոլար:  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նվիրաբերել է 200.000 ԱՄՆ դոլար: «Ֆլեշ» բենզալցակայանների ցնանցի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը […]

Տղան գերեզմանից հանել է սիրած աղջկա դին ու այրել այն՝ այլեւս երազում չտեսնելու համար

Կուրգանից 23-ամյա Յուրի Գոլովինը գերեզմանից փորել-հանել է սիրած աղջկա դին ու այրել այն։ Նա ասել է, որ 5 տարի առաջ աղջիկը հեռացել է իրենից, ապա երկու ամիս հետո ինքնասպան է եղել։ Դրանից հետո Յուրին սկսել է սարսափելի երազներ տեսնել, աղջիկն անընդհատ եկել է իր երազին։ Ի վերջո, չդիմանալով, տղան հարբել է, համացանցում գտել մի արարողակարգ, ըստ […]

Պաշտոնյան մեքենայի տեղի համար կռիվ է սարքել կայանատեղիում. Առավոտ

Երեկ իմացա, որ միջին կարգի մի պաշտոնյա իր «մուրազին» հասնելու հաջորդ իսկ օրը կռիվ է սարքել կայանատեղիում՝ պահանջելով, որ իր մեքենայի համար տեղ հատկացվի` իր նոր պաշտոնին համապատասխան: Դա եւս մի անգամ ապացուցում է այն պնդումը, որ մարդիկ պաշտոնի ձգտում են ոչ միայն փողի, այլեւ «պատիվ-հարգանքի» համար, ձգտում են «ամբողջ ծավալով» ցույց տալ իրենց, թեկուզ […]

Գնաճ, արտագաղթ ու ապաքաղաքականացված հայեր /տեսանյութ/

«Ժողովրդի 90 տոկոսը ապաքաղաքականացված է և դա նորմալ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետի դիտարկմամբ մարդիկ չեն կարող զուտ հայրենասիրական կարգախոսներով ապրել Հայաստանում: Արտագաղթի տեմպերը աճում են և դա հնարավոր չէ դատապարտել: «Եկամուտները նվազում են, իսկ գնաճը չի դադարում»,-ընդգծում է Արա Պապյանը: Մանրամասները` տեսանյութում:

Արեգի համար. Վանաձորի N11 ավագ դպրոցը դիմում է հանրությանը

Սիրո և բարության կանթեղ` Արեգի համար… Փոքրիկ Արեգի հիվանդության պատմությանը ծանոթանալուց հետո Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցն անհապաղ գործի անցավ: 1.Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց / այսօր էլ, ի դեպ, շարունակվում է/ հանգանակություն ՝ երեխայի բուժման ծախսերը հոգալու նպատակով: Շրջիկ արկղով դրամահավաքին մեծ սիրով են մասնակցում թե՛ աշակերտները, թե՛ մանկավարժական կոլեկտիվի անդամները, թե՛ ծնողները: 2.Ստեղծվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի