25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արտոնություններ «Արարատի գինու գործարանին»

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց բավարարել «ԱՐԱՐԱՏԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և  նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և […]

Կստեղծվի Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան

Կառավարությունն այսօրվա նիստին նորոշում կայացրեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման վերաբերյալ: Հարցը զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռենք, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները: Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այսպես ոչ թե դատավորների թիվն են ավելացնում, այլ բեռնաթափում են դատարաններն անիմաստ փաստաթղթերից ու քաշքշուկից: […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

Դեկտեմբերի 7-ի առավոտյան աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Արտգործնախարարներն անդրադարձան նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհդրի նիստի արդյունքներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգայն հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր, արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ:

Գործարարների մոտ կարող է առաջանալ տարընկալում. վարչապետը՝ սննդի ոլորտից

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգին:   Նա նշեց, որ անհրաժեշտ է,  որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրելը լինի կանխատեսելի: «Ներկայումս  կառավարության մի շարք որոշումներով՝ փորձաքննության անցկացման կարգերում ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը, արդյունքում գործարարների մոտ կարող է առաջանալ տարընկալում»,-նշեց նա: Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Սննդի […]

Ինչ պետք է ներկայացնեն մարզպետները վարչապետին

 Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մարզպետարանների 2018 թվականի գործունեության վերաբերյալ: Վարչապետը նախ նշեց, որ ներկայումս մշակվում են հաջորդ տարվա գործունեության ծրագրերը, ուսումնասիրությունների արդյունքները վերհանել են այն հիմնական ցուցանիշները, որ պետք է տեղ գտնեն ծրագրերում: Վարչապետը հանձնարարեց մարզպետներին 20 օրվա մեջ մշակել ու Տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեւթյնա […]

Քրեական գործեր՝ կեղծ հիմքերով ՀՀ քաղաքացու անձնագրեր իրացնելու, օգտագործելու, ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 55 անձինք, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, առանց օրինական հիմքերի, 2012-2014թթ. ընթացքում հաշվառվել են նշված հասցեներում: Այնուհետև, հիշյալ անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու […]

Առողջ աչքեր. Կատարվել է կատարակտի 390 անվճար վիրահատություն

Շարունակվում է կատարակտի անվճար վիրահատությունների ծրագիրը։ Նպատակը վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի արժեքը, հասանելի դարձնելն է բնակչության որոշակի խմբերի համար, ովքեր ընդգրկված չեն պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացողների խմբերում։ Այդպիսով ապահովվում է կատարակտի բուժման աշխարհագրական հասանելիությունը և աչքի հիվանդություններով պայմանավորված առողջապահական ցուցանիշների բարելավումը։   Ծրագրի շրջանակում իրականացվել է 390 վիրահատություն, որից 140-ը`  փորձարարական փուլում Սպիտակի բժշկական […]

Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող. Ռուստամյանը՝ նախագահի անփոխարինելիությունից

«Ես որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում այստեղ, ի՞նչ հող պետք է նախապատրաստեն, այն էլ՝ հարցումներով: Ինչու հարցումներո՞վ են հող նախապատրաստում, հող նախապատրաստում են գործողություններով, գործընթացներով, որոնք իրենց հունով ընթանում են»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի […]

Վահան Մարտիրոսյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ

Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստի աշխատանքներին։ Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային տրանսպորտային միջանցքների պայմանների ներդաշնակեցնելուն, տրանսպորտային համալիրի թվային հարթակ ստեղծելու, տրանսպորտի անվտանգությանն ուղղված ԳԼՈՆԱՍՍ-ի տեխնոլոգիաների, ինչպես նաև «2006 թվականի նոյեմբերի 24-ի ԱՊՀ մասնակից […]

Ադրբեջանը թիրախավորեց և փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող նախագահողին տարվա ընթացքում կազմակերպությունը առաջնորդելու, նախարարական խորհրդի այս նիստը լավագույնս կազմակերպելու և ջերմ հյուրընկալության համար: Հայաստանը հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ տարածքում անբաժանելի անվտնագության ամրապնդման օգտին և շարունակաբար իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի