ՀՀԿ-ում չկան այդ փնտրվելիք խմբավորումները
«Ելքն» ընդդիմադիր դաշտում կայացման խնդիր ունի. Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ խոսելով խորհրդարանի վերջին երկու օրվա աշխատանքների ու դեպքերի մասին: Բայց, ըստ նրա, սա ժամավաճառություն է, և ոչինչ այլ չէ, կառուցողական քայլեր չեն: «Մենք միշտ նախընտրել ենք, որ մեր ընդդիմությունը լինի կառուցողական, դա քաղաքական դաշտի և ընդհանրապես երկրի զարգացման հիմքն է նաև»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ հինգշաբթի «Ելքը» 11 անգամ ընդմիջում վերցրեց, իսկ նախքան այդ էլ խնդիրներ եղան «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ:
Ինչ վերաբերում է վերանշյալ իրավունքին, ապա Մելիքյանն ընդգծեց՝ չի կարելի ասել, թե սրա վերաբերյալ օրենսդիր ու գործադիր մարմինների մեկնաբանությունների տարբերությունը ցույց է տալիս, թե ՀՀԿ-ում խնդիրներ կան: «Մեզ մոտ չկան այդ խնդիրները, չկան այդ տարբեր խմբավորումները, որ փնտրում եք»,-եզրափակեց նա: