«Այսօր մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգությունը»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը վստահ է՝ ՀՀն ձգտում է քայլել ժողովրդավարության ճանապարհով։ Խոոսելով քրդական համայնքում առկա խնդիրների մասին՝ Կնյազ Հասանովը նշեց՝ քրդերը ՀՀ-ում խտրական վերաբերմունքի չեն բախվում, իսկ մնացյալ փոքրիկ խնդիրները լուծելի են։ Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։
«Կենցաղային, սոցիալական խնդիրներ կան ողջ երկրում, բնական է, քրդական համայնքն էլ ունի նմանատիպ խնդիրներ։ Առհասարակ, խնդիրներ կան բոլոր երկրներում։ Կարծում եմ՝ մեր երկրում առկա խնդիրները վերահսկելի են և լուծելի։ Մեր հանրապետությունն այսօր պատերազմական վիճակում է գտնվում։ Այսօր մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգությունը։ Եթե ղարաբաղյան այս թնջուկը լուծվի, մեր մյուս խնդիրները, հավատացե՛ք, կարգավորվող են։ Արցախի ժողովուրդը պետք է ապրի ազատ ու խաղաղ։
Ալիևը կարող է ձգտում է պատերազմի, բայց բոլոր ժողովուրդներն էլ խաղաղություն են ուզում։ Մեր համայնքը ևս շատ է ուզում, որ Ղարաբաղի հարցը լուծվի, և մենք ապրենք խաղաղ պայմաններում», – ասաց Հասանովը։