24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Իրենք էլ լավ հասկանում էին, որ օրենքն իր ճանապարհով գնալով պետք է ստորագրվեր. պատգամավոր (տեսանյութ)

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական, առողջապահության հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ով ևս մասնակցում էր տարկետման  իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների հետ կլոր սեղանին, ասում է, որ չնայած նախագահ Սարգսյանն արդեն ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, սակայն ենթաօրենսդրական ակտերով փոփոխությունները չեն բացառվում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ուսանողներն ընդգրկված են աշխատանքային […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Երկրաշարժի 29-րդ տարելիցի առթիվ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Թուրքիան դատապարտել է Թրամփի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահի`  Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող հայտարարությունը։ Ըստ թուրքական «Trthaber» լրատվամիջոցի` թուրք պաշտոնյան «Twitter»-ում այդ մասին գրառում է կատարել: «ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Մենք այդ կապակցությամբ մտահոգված ենք։ Դապարտում ենք ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ։ Այս որոշումը միջազգային օրենքների և ՄԱԿ-ի որոշումների բացահայտ խախտում է»։ […]

Պահանջում են դադարեցնել Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը

Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստանի Պետության ճակատը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններից պահանջում է դադարեցնել  Հայաստանում ռուսական հեռուսաալիքների հեռարձակումը: Հայտարարությունում ասվում է. «Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ռուսական ԶԼՄ-ներում եւ հատկապես հեռուստատեսությամբ առաջացրեց  հակահայկական հիստերիայի մի ալիք, որին բնորոշ են մերկապարանոց մեղադրանքները, Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը եւ նույնիսկ դրա […]

«Եթե Սպիտակի երկրաշարժը կրկնվի…»/տեսանյութ/

«1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ մենք փրկարարական ստորաբաժանումներ չունեինք: Հիմնականում քաղաքացիական պաշտպանության գնդերն էին, որոնք պատրաստ չէին փրկարարական աշխատանքի: Այդ գնդերը նախատեսված էին պատերազմի ժամանակ մարդկանց կյանքը փրկելու համար»,-այսօր՝ դեկտեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց   ՀՀ  ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Եմիշյանի խոսքով՝ Հայաստանի  փրկարարական ծառայությունը շարունակ […]

Առաջարկում են ապակու արտադրանքի հումքը ազատել ԱԱՀ-ից

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները նախագծում փոփոխություն են առաջարկել, որ ապակու արտադրության հումքը ևս ԱԱՀ-ից ազատվի ԱԺ-ն քննարկում է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացվել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել […]

Ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Արթիկ – Ալագյազ ճանապարհին, Գյումրի- Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Մերկասառույցի և առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի