26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները: Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում […]

«Ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ «Գազպրոմը» մեզ թալանում է»

«Խոսում են 4,3 տնտեսական աճից, ներդրումներից, կասկածելի թվեր են հրապարակում, ԱՎԾ-ն այլ բան է ասում, իրենք՝ այլ, իրական խնդիրների մասին խուսափում են խոսել: ՀՀ-ում տնտեսական աճ եթե կա էլ, պայմանավորված է արտաքին գործոններով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, թե առաջին հերթին ՀՀ տնտեսությունը կախված է ՌԴ-ի տնտեսության […]

Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա

Հարգելի համաքաղաքացիներ, ս.թ դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ հայտարարում է առողջապահական «Բաց դռների օր» ակցիա: Ակցիայի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան հետազոտվելու և ստանալու մասնագիտական խորհրդատվություն հետևյալ մասնագետների կողմից՝ վիրաբույժ, ուռոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, քիթ-կոկորդ-ականջ նյարդաբան, սրտաբան: Ակցիան կանցկացվի ստորև ներկայացված բուժհաստատություններում՝ հետևյալ ժամանակացույցով. 12.17թ. «Սուրբ […]

Որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին. Ս. Սարգսյան

«Մենք մեր դիրքորոշումը մշտապես հայտնել ենք, արտահայտել ենք հրապարակավ, արտահայտել ենք մեր հանդիպումների ժամանակ, և մենք համարում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պարտավորությունները բխում են, առաջին հերթին, եթե դիտարկենք մեր տեսանկյունից՝ մեր շահերից, բխում են նաև կողմերի շահերից: Ուստի` ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագիրը պահպանվի և ցանկալի է, որ այդ համաձայնագրի դրույթներն իրականացվեն: Կարծում […]

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայի ԱԳՆ-ին

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ վերջին հայտարարությունը: «Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում ունեցած ելույթում։ Այն որևիցե փոփոխություն չի կրել»,- […]

Ինչ եղանակ է սպասվում

Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողությունները ևս

«Ամբողջովին կիսում եմ այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: Եթե հիշում եք՝ տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետո, երկու-երեք փորձ եղավ, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և սա եղավ արդյունքը, որ դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունն իրոք նվազել է»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում […]

Նախագահը ստորագրել է

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (կիրարկող արձանագրություն)» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:  Այս մասին տեղեկացնում են […]

Մհերը՝ «Դեպի Եվրատեսիլում»

Մհերը հայտ է ներկայացրել «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Այդ մասին երգիչն անձամբ է հայտնել իր Instagram-ում՝ գրելով. «Հարգելի ընկերներ, իմ արվեստի երկրպագուներ։ Սիրով ուզում եմ Ձեզ հետ կիսվել իմ եւ իմ ստեղծագործական թիմի կողմից կայացված որոշմամբ այն մասին, որ ես հայտ եմ ներկայացրել մասնակցելու Հանրային Հեռուստաընկերության կողմից «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցի ընտրության համար կազմակերպվող «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլին:  […]

2018-ի քաղաքական ամենակարևոր իրադարձությունն էր դա. Արման Նավասարդյան (տեսանյութ)

«Սա կարող ենք դիտել որպես այս տարվա քաղաքական ամենակարևոր իրադարձություններից մեկը, նախ ռեակցիան արդեն խոսում է այդ մասին»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից  Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը: Ըստ նրա՝ Իսրայելի դեմ պայքարող շարժումն այսօր այն չէ, ինչ մի քանի տարի առաջ էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի