Մեզանից յուրաքանչյուրն այստեղ ամեն ինչ անում է, որ նախ երկիրը հանգիստ լինի
«Քաղցրավենիք Զինվորին» ակցիայի ընթացքում առիթ ես ունենում հանդիպել այն տղաներին, ովքեր վստահություն են ներշնչում և մարդկային իրենց բարձր հատկանիշերով ոգևորում են։ Հպարտությամբ եմ լցվում յուրաքանչյուր հանդիպումից հետո, որ հայրենի Երկրի պաշտպանությունն իրականացնում են նման մարդիկ։
Հերթական անգամ անդրդարձ պետք է կատարեմ նմանօրինակ մի զինվորի, ով բացառապես անտեսում է այն, թե ինչ պաշտոն կամ համազգեստ պետք է կրի մարդը, այլ որ առավել կարևոր է մշտապես մտածել ընկերոջ կյանքի մասին ու սեփական նախաձեռնողականությամբ քայլեր անել։
Արտակ Ավալյանը, ով ծառայում է Մարտակերտում, ունի իր անհատական մոտեցումը ծառայության վերաբերյալ։ Երբ գտնվում էինք Մարտակերտի դիրքերում ժպտադեմ Արտակին հանդիպեցինք ինչ որ կազմակերպչական գործ անելուց՝ իրեն և իր ծառայակից ընկերներին վստահված դիրքի կառուցակարգում էին իրականացնում։
Արտակի հետ զրույցի ընթացքում առավել ամրապնդվում է այն հույսը, որ մեր բանակում մտահոգ տղաներ են ծառայում։ «Կարևոր չէ դու սերժանտ ես, թե դիրքի ավագ, դու պետք է անես քեզանից կախված ամեն ինչ։ Եթե ամեն զինվոր իր ներդրումն ունենա ծառայության ընթացքում ավելի շատ կուժեղանա մեր պաշտպանությունը, թեև դա մենք անում ենք, անխոս»,-ասում է Արտակը։
Երբ ծառայության մեջ ընդգրկվեց, Արտակը բացառապես անտեսեց այն հանգամանքը, թե յուրաքանչյուր ոք ունի իր պարտականությունը։ Նա փորձում է անմնացորդ կերպով աջակից լինել իր բոլոր ծառայակից ընկերներին և օգտակար դառնալ ամեն հարցում, որը կնպաստի և ծառայության բարձր որակի պահմպանմանը և հայրենիք պաշտպանությանը։ Այն պահին, երբ գտնվում էինք դիրքերում, այնպես երևաց, թե դիրքի ավագն հենց ինքն է՝Արտակը, քանի որ վստահորեն և բարձր կազմակերպվածությամբ ներկայացրեց զինվորական պարտականությունների շարքը, մեկնաբանեց այն անելիքները, որոնք իրականացնում են դիրքերում։
Արտակի համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր զինվոր ունենա ամուր կապ մեկը մյուսի հետ, քանի որ այստեղ միասնականությունն առաջնայինն է։
Տղաներին հանդիպելիս մշտապես զգում ես այն ջերմությունն ու հոգատարությունը, որ ունեն միմյանց հանդեպ։ Արտակի համար տպավորիչ ու առաջնային գործոններից մեկն էլ հենց դա է ։ «Մենք պետք է ոչ միայն իրար կողքի լինենք, այլ նաև միմյանց թիկունք պաշտպանենք։ Այստեղ մենք բոլորս առաջինը մտածում ենք մեր ընկերոջ մասին»,- նշում է Արտակը։
Արտակը բարձր է գնահատում մարդկային պատասխանատվությունը սեփական քայլերի հանդեպ և նշում դրա առաջնայնությունը հատկապես դիրքերում։ «Բանակում մենք շատ բաներ այլ կերպ ենք սկսում գնահատել և փոխվում են արժեքները։ Զգում ես կյանքի այլ կողմերը ևս, որոնք իրենց ոչ գունագեղությամբ քեզ օգնում են արժևորել այն, ինչին ժամանակին ուշադրություն չես դարձրել կամ միգուցե և չդարձնեիր»,- ասում էր Արտակը։
Դրական էներգիայով լցված այս երիտասարդը բանակում փորձում է միշտ բարձր պահել տրամադրությունը և ոգեշնչել իր ընկերներին։ Սիրում է հումորներ և ստացվում է դրանով բարձրացնել տրամադրություն։ Արտակն իր այս ակտիվ ու կենսուրախ կեցվածքով, այնուամենայնիվ, ներքին գաղափարներ ունի, որոնք այնքան էլ չի սիրում բարձրաձայնել, սակայն եզակի ցանկություններից մեկը «տուն գնալն է»։
Տոնական օրերն են ու բոլորի մտահոգույան առարկան այն է, թե ինչ զգեստ կրել, ինչ ուտելիքներ պատրաստել ու ձևավորել սեղանները, ինչպիսի նվերներ գնել կամ թե ում ինչով զարմացնել։ Մեր զինվորներիհամար տոնական օրերի միակ մտահոգությունը այդ մարդկանց խաղաղությունն ապահովելու գործը ճիշտ կազմակերպելն է։ Ահա, թե որաքն նվիրական գործ է իրականացնում մեր Հայ Զինվորը։ «Ուզում եմ, որ միշտ խաղաղություն լինի և քանի որ տոներ են, բոլորին մաղթում եմ անհոգություն, սիրո ու ջերմության զգացումներով մշտապես շրջապատվեն։ Թող բոլորն անհոգ լինեն մեզ համար և չունենան ոչ մի մտահոգություն, քանի որ մեզանից յուրաքանչյուրն այստեղ ամեն ինչ անում է, որ նախ Երկիրը հանգիստ լինի և երկրորդ ոչ մի հանգամանք չխանգարի ձեր տոնական տրամադրությանը», – ավելացրեց Արտակը։
Հայրենակիցներ երբեք չմոռանաք այն խոսքերը, որ յուրաքանչյուր զինվոր ամեն անգամ շեշտում՝ մտածելով մեզանից յուրաքանչյուրի ապահովության և անվտանգույան մասին։ Շնորհավոր Արտակի և մեր բոլոր զինվորիների գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Առաջնային խաղաղությունը մաղթենք նրանց և շնորհակալություն, որ մենք ունենք ձեզ։
Բարի վերադարձ Արտակ ջան։
Անի Ենգիբարյան