18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավազակային հարձակում Հրազդանում. ձերբակալվել է երկու երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հրազդանում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 28-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկի մուտքում հարձակվել են նույն շենքի բնակիչներից մեկի վրա, ով զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Մասնավորապես՝ մեկը թիկունքից փայտե մահակով […]

Կառավարությունում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել կառավարության տնտեսական բլոկի նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ կարևորել է գերատեսչությունների ակտիվ աշխատանքը դիվանագիտական ներկայացուցիչությունների, այդ թվում՝ Հայաստանում հավատարմագրված և արտերկրում մեր երկրի դիվանագետների հետ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գերատեսչությունների ներսում պետք է համապատասխան հարթակներ […]

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրադատարանի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդունած որոշմանը, որով չեղարկվում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու գործով թուրք գործիչների դեմ շվեյցարական դատարանի դատավճիռը:  Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ այն որակելով կարևոր իրավական դիրքորոշում, որը հիմնված է ժողովրդավարության և իրավական սկզբունքների վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ը, արձանագրելով շվեյցարական դատարանի կողմից ցեղասպանությունը […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Շատ անգամներ համբերել եմ, բայց այլևս բավական է. Արմեն Դարբինյան

Հայաստանի նախկին վարչապետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անդրադարձել է բուհական կոռուպցիայի մասին խնդրին: Facebook-ի իր էջում նա գրել է, որ այդ հարցը հերթական անգամ հրապարակայնացվել է բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր:  «Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է: Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք […]

«Մենք ԵՄ-ն որպես փող տվող բանկոմատ չենք ընկալում»

«Մենք ԵՄ-ն որպես փող տվող բանկոմատ չենք ընկալում, թեև ֆինանսատնտեսական աջակցությունը շատ կարևոր բաղկացուցիչ է, բայց մենք խորհրդարանում ակնկալում ենք «ավելին ավելիի դիմաց» քաղաքականության կիրառում նաև քաղաքական ասպարեզում»,-այսօր «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս ընդգծեց, որ Հայաստանին նաև գոհացնում է Արցախյան հակամարտության […]

Ստամբուլի հայկական երգչախումբը նշում է հիմնադրման 315 ամյակը

Ստաբուլի Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու Դպրաց դաս երգչախումբը նշում է հիմնադրման 315-րդ տարին, իսկ Սահակյան երգչախումբը 80-րդ տարեդարձը: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ երգչախումբը տարեդարձի կապակցությամբ  դեկտեմբերի 3-ին և 9-ին Ստամբուլում հանդես կգա համերգներով: Երգչախմբի ղեկավար Սևան Ագոշյանի ղեկավարությամբ գործող երգչախմբի երգացանկում տարբեր մշակույթներին պատկանող երգեր են տեղ գտել: Համերգների ընթացքում երգչախմբին «Ստամբուլի ժամանակակից […]

Երեւանում բեռնատար «ԳԱԶԵԼ»-ը հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10:25-ի սահմաններում 20-ամյա Արտաշես Մ.-ն Շիրազի փողոցում՝ «Վի Էլ Վի» էլեկտրոնիկայի խանութ-սրահի դիմաց, իր վարած «ԳԱԶ 33021 -212» մակնիշի 34 ՕF 144 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի […]

ԳՄՕ-ները մարդու մոտ բերում են գենետիկ մակարդակի փոփոխություն

«Այն մասնագետներն, ովքեր պնդում են, որ ԳՄՕ պարունակոող սնունդը որևէ բացասական հետևանք չի թողնում մարդու ֆիզիոլոգիայի և առողջության վրա, շատ լավ հասկանում են, որ իրենք ստում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը՝ խոսելով ԳՄՕ պարունակող սննդի կիրառումից: «Նրանք դրանով ընդամենը լուծում են լոբբիի խնդիր: Բոլոր զարգացած երկրներում ընդունված է ԳՄՕ-ների կիրառումը սահմանափակող օրենսդրություն, հսկվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի