27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանի բոդիբիլդինգի բացարձակ չեմպիոն Վակո Մխիթարյանը բացում է փակագծերը՝ այսքանով չի՜ բավարարվելու ( տեսանյութ )

25-ամյա Վակո Մխիթարյանը բոդիբիլդինգի գործող մարզիկ է և մարզիչ. 17 տարեկանից, զբաղվում է այս սպորտաձևով: Վերջին 4 տարիների ընթացքում մասնակցել է Հայաստանի Բոդիբիլդինգի բաց առաջնությանը և գրավել մրցանակային տեղեր: 2017թ.-ի նոյեմբերի 18-ին տեղի ունեցած Հայաստանի Բոդիբիլդինգի հերթական բաց առաջնության ընթացքում «Բացարձակ բաց առաջնություն» անվանակարգում նա ճանաչվեց բացարձակ հաղթող: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ […]

Քանի երկրաշարժ է գրանցվել հունվարի 1-10

Ս.թ. հունվարի 1-ից մինչև 10-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 7-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հունվարի 1-ին, ժամը 11:07-ին, M=1.8, Գյումրի քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք, հունվարի 2-ին, ժամը 07:23-ին, M=1.0, Մարտունի քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևելք, հունվարի 2-ին […]

Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին

Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2013-2016 թթ.): Հայաստանը խարտիան ստորագրել է 2001  թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել`  2004 թ.  հունվարի 21-ին: Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է […]

Երկու ականջ՝ միշտ բաց, մի բերան՝ հաճախ փակ

Այսօր ևս մեկ հնարավորություն տրվեց մեզ: Փառք Աստծուն տվածի համար: «Ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ եւ գործովս անարժան գտայ, գիտելով զչարն` կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ես ինձէն հեռացայ.  վա’յ ինձ, վա’յ ինձ, վա’յ ինձ»: Այս տողերը ծանոթ են բոլոր նրանց, որոնք կիրակի օրերը մասնակցում են Սուրբ Պատարագին և անծանոթ է նրանց, որոնք քրիստոնեության հրավիրվեցին […]

Վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝ հաշմանդամ դարձած զինծառայողներին

Զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն ձեռք բերած կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներին լավագույն չափանիշներին համապատասխան վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու  անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին լիազորել  իրեն ամրացված համապատասխան տարածքը 10 տարի ժամկետով, […]

Ճապոնիայի ամենահաջողակ մարդու տիտղոսին այս անգամ արժանացել է երեք մարդ

  Ճապոնիայի ամենահաջողակ մարդու տիտղոսին այս անգամ արժանացել է երեք մարդ: Հաղթողը որոշվել է մրցավազքի միջոցով: Հաղթելու համար մասնակիցները պետք է որքան հնարավոր է արագ հասնեին վերջնագծի մոտ և դիպչեին տաճառի սպասավորներից մեկին: 

Անընդունելի ենք համարում ինչ-ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը և չփաստարկված հայտարարությունների հնչեցումը

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին, տարածում են ոչ ճիշտ տեղեկություններ՝ հանրության մոտ ձևավորելով թյուր կարծիք, թե իբր որոշ քրեական գործերով քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից չի ապահովվել օբյեկտիվ քննությունը։ Հարկ ենք համարում արձանագրել, որ այսօրինակ «լուրերը» չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն փորձ է արվում ստվերել ՀՀ ՔԿ վարույթում քննված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի