27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար 1 մլն դրամ տուգանք

ՀՀ Կառավարության այսօրվա հերթական նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել: Նույն տրամաբանությամբ առաջարկվում է նաեւ տուգանել առեւտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով […]

Դանակահարություն և ծեծկռտուք Շատին և Եղեգիս համայնքների բնակիչների միջև. մարզպետն ընդունել է խոշորացված համայնքի ղեկավարին. tert.am

Վայոց ձորի մարզում այսօր Եղեգիս և Շատին համայնքների բնակիչների կողմից միջպետական ճանապարհը չի փակվել: Մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է խոշորացված համայնքի ղեկավարին և Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցը. «Այսօր բնակիչները ոչ մի ճանապարհ չեն փակել, մարզպետն է հանդիպում է ունեցել խոշորացված համայնքի ղեկավարի ու Եղեգիս բնակավայրի […]

Արտակարգ դեպք Արմավիրի բանտում. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 2017 թ.-ի դեկտեմբերի 11-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի թիվ 6 խցում պահվող կալանավոր Արտյոմ Վիրաբյանի ինքնասպանության փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում Ա. Վիրաբյանին հայտնաբերել են ջեռուցման մարտկոցի վրա […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կբարձրանա 3-4, 14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում […]

Խուլիգանություն. 6 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: 2018թ. հունվարի 7-ին՝ ժամը 16:15-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի […]

Հաստատվեցին Գեղարվեստի ակադեմիայի ու Բրյուսովի համալսարանի ռեկտորները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ այդ պաշտոնում հաստատեց Արամ Իսաբեկյանին: Իսկ  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները:

Փոքրիկ Աննան 60 կոտրվածք է տարել և այժմ ունի մեր օգնության կարիքը (տեսանյութ)

Տասներեքամյա Աննա Մանուչարյանը Վանաձորից է: Նա ծնվել է հազվադեպ հանդիպող ախտորոշմամբ՝ անկատար ոսկրագոյացում /տիպ 1-ին/, զույգ ազդրերի դեֆորմացիա, ոսկրերը բյուրեղապակու նման կոտրվում են: Ունեցել է 60 կոտրվածք և տարել է բազում վիրահատություններ: Ներկա պահին ունի ձեռքի կոտրվածք: Ծնված օրվանից, մշտական գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ Երևանի Արաբկիր ԲԿ-ում և Երևանի մանկական վերականգնողական կենտրոնում: Նրան սպասվում […]

Ռիկի Մարտինն ամուսնացել է հայկական արմատներ ունեցող իր ընկերոջ հետ

Երեք օր առաջ Ռիկի Մարտինը «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության կարմիր գորգուղու արարողությանը բոլորին ներկայացրեց իր բոյֆրենդին՝ Ջվան Յոսեֆին, ով, ի դեպ, հայկական արմատներ ունի։«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,- ասել է նա:

Պաշտպանի աջակցությամբ վերացվել է քաղաքացու նկատմամբ հարկային մարմնի նշանակած տուգանք

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծած որդու նկատմամբ նշանակած տուգանքի վերացման համար։   Ըստ դիմումատուի՝ ավտոմեքենան հաշվառելիս տեղեկացել են, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից որդու նկատմամբ նշանակվել է դրամական տուգանք: Վարչական տույժի վերաբերյալ որոշումը կայացվել է այն պատճառաբանությամբ, թե ավտոմեքենա ներմուծած քաղաքացին՝ որպես անհատ ձեռնարկատեր, սահմանված […]

ՀՀ գանձարանի թանկարժեք քարերը կհանվեն աճուրդի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց  Ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ առաջիկա չորս տարիների ընթացքում օտարվելու են Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստները: Թանկարժեք քարերը կվաճառվեն հրապարակային աճուրդների միջոցով, ոչ պակաս արժեքով, քան շուկայական գինն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի