Սաուդյան Արաբիայում արագ տեմպերով ընդլայնվում են կանանց իրավունքները
Եթե ինձ հարցնեն՝ որ երկրում են ամենից արագ տեմպերով ընդլայնվում կանանց իրավունքները, առանց վարանելու կպատասխանեմ՝ միանշանակ, Սաուդյան Արաբիայում: Դատեք ինքներդ. ընդամենը 2017 թ. սեպտեմբերին ավտոմեքենա վարելու իրավունք ձեռք բերած սաուդցի կանանց հետևողականորեն թույլատրվեց, բացի թեթև մարդատար մեքենաներից, վարել նաև բեռնատարներ, տրակտորներ: Սաուդցի կանանց ամենավերջին «ձեռքբերումը», սակայն տաքսի վարելու իրավունքն է, որը թագավորության իշխանություններն արտոնել են […]





































