23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ռիտա Սարգսյանն այցելեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական  ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկինը շրջեց տաղավարներում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու […]

Ներքաղաքական պրոցեսները գնալով թեժանում են

Ներքաղաքական պրոցեսները գնալով թեժանում են: Բնականաբար Կարեն Կարապետյանը կցանկանա մնալ վարչապետ կառավարման կարգի փոփոխությունից հետո, չեմ կարծում, որ որևէ ռացիոնալ քաղաքական գործիչ այլ ցանկաություն կունենար, բայց այս հարցից զատ կան այլ կարևոր հարցեր էլ: Իշխանության ներքին խնդիները, եթե մի կողմ ենք թողնում, ունենում ենք ավելի տխուր պատկեր՝ ընդդիմություն, որը միասնական միայն ԱԺ դահլիճից դուրս գալ […]

Սուտ մատնության երեք դեպքեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչները, հանիրավի մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով նախատեսված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ: Այսպես, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական […]

Երևի ամենադժվար բանը պարտվելն է. բոլորը չէ, որ կարողանում են դրա հետ համակերպվել. նախագահ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային […]

Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ և հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր: «Ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:  Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում […]

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 60-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից ձախ վերանրակային շրջանում կտրած-ծակած […]

«Սա կողմնակալ եւ հակահայկական հայտարարություն է, որը վնաս է հասցնում խաղաղ կարգավորման գործընթացին». Շարմազանովը՝ Պարագվայի Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին նամակով դիմել է Պարագվայի Հանրապետության Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Պեդրո Լորենսո Ալիանա Ռոդրիգեսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Կոնգրեսի Պատգամավորների պալատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող միակողմանի, հակահայկական հայտարարությունների առնչությամբ, որոնցում խեղաթյուրվում է իրականությունը եւ ներկայացվում բացառապես Ադրբեջանի կեղծ մոտեցումը խնդրի շուրջ, մասնավորապես, 1992 թվականի Խոջալուի դեպքերի […]

Անի Զախարյանը մայրիկ է դարձել

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն օրեր առաջ մայրիկ է դարձել: Անին արդեն աղջիկ ունի, ում անվանել է Ալեքսանդրա՝ ի պատիվ իր հոր, ում անունն Ալեքսանդր է: Շնորհավորում ենք Անիին՝ ցանկանալով փոքրիկին անհոգ մանկություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Զախարյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել էր, որ հեռացել է քաղաքականությունից որոշ ժամանակով: «Հարգելի հայրենակիցներ, արդեն մի քանի […]

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելանքին դեմ պայքարողները նախարարի մոտ են

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի դեմ պայքարող խմբի անդամներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել: Աջ ղեկով մեքենաների վարորդները ավտոերթ իրացրին՝ Երևանի հարավ–արևմտյան թաղամասից շարժվելով դեպի Տրանսպորտի և կապի նախարարություն:  «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները նշում են, որ իրենց համար հիմնավոր չէ նման ավտոմեքենաների ներմուծման արգելքը: Նրանք այս պահին հանդիպում են Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի