28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Եվ հարուստն է տրտմած հիմա, և չունևորը, և պաշտոնավորը. Վ. Ղուկասյան (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփում է 2017 թվականը, ներկայացնում սպասելիքները 2018-ից, ինչպես նաև պատմում, թե ինչպես է պատրաստվում անցկացնել Ամանորը:  

Նվերներ բարեկամներին Չինաստանում․ երեխայի ծնունդն ու աշխարհի ավանդույթները շարքից

Henaran.am-ը այսօր ներկայացնում է, թե ինչ ավանդույթներ կան երեխայի ծնունդի հետ կապված Չինաստանում։ Չինաստանում երեխայի ծնունդը սկսում են տոնել, երբ նա դառնում է մեկ ամսական։ Այդ ժամանակ անցկացվում է Լիալուսնի արարողությունը։ Երեխայի ծնվելու 30-րդ օրը, վաղ առավոտյան, գալիս են բարեկամներն ու ընկերները։ Նրանք փոքրիկի համար նվերներ են բերում, սակայն փոքրիկի ծնողներն էլ նրանց համար են […]

Նավթի գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները մարտին աճել են 0․34 տոկոսով՝ հասնելով 67․1 դոլարի մեկ բարելի դիմաց, հայտնում է RT-ն։  WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները աճել են 0․28 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 60․59 դոլար։

«Աստված յուրաքանչյուրիդ թող տա ինչ-որ ինքն է նախատեսել….»

«Նոր տարի չեմ սիրում իր անհասկանալի, անիմաստ ձևականությամբ…Սուրբ Ծնունդն ավելի հոգեհարազատ է` եկեղեցում, ինքս ինձ հետ, Աստծո և իմ հոգեկան ապրումների ու ներաշխարհի հետ… Բարեմաղթանքներ չեմ ասում, ուղղակի Աստված յուրաքանչյուրիդ թող տա ինչ-որ ինքն է նախատեսել….Իսկ դուք այնպես արեք ու այնպես ապրեք, որ արժանանաք Աստծո շնորհներին ու օրհնանքներին… Աստված զորավիգ ու պահապան ձեզ, ձեր ընտանիքներին, […]

Երկու ոտքերն ու աջ ձեռքը կորցրեց կյանք փրկելիս. Հերոս Սարգիս Ստեփանյանը շնորհավորում է /տեսանյութ/

Մայոր Սարգիս Ստեփանյանը լիարժեքորեն կարողանում է լուծել կյանքի կողմից իրեն առաջարկվող խնդիրները: Նա գիտի մի կարևոր բանաձև, որում գումարումը հավատն է, բազմապատկումը լավատեսությունը: Սարգիսը  2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվեց եւ կորցրեց 3 վերջույթները, բայց պահպանեց հայ զինվորին և հայ տղամարդուն հատուկ լավատեսությունը `բազկամարտի աշխարհի առաջնությանը 59 երկրների պայքարում զբաղեցրեց  4-րդ տեղը։ […]

Սկանդալներ, կռիվներ, բամբասանքներ․ 2017-ի ամենահնչեղ ամուսնալուծությունները /ֆոտո/

Աստղային ամուսնալուծություններն ու բաժանումները, թերեւս, ավելի լայն հնչեղություն են ստանում, քան ամուսնալությունները։ Ահա թե ովքեր բաժանվեցին անցած տարի։ Աբրահամ Ռուսսո եւ Մորելա Ֆերդման Այս ամուսնությունը մեծ սկանդալով ուղեկցվեց։ Զույգն ամուսնացել է 2005-ին, երկու դուստր ունեն՝ Էմանուելան եւ Ավե Մարիան։ սակայն 2017-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվում է։ Նրանց միջեւ լուրջ բախում եղավ համատեղ ունեցվածքի […]

Գեղեցիկ ավանդույթներով, ուտեստներով. եզդիական համայնքի Ամանորը (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը Henaran.am-ի հետ զրույցում ներկայացնում է, թե ինչպիսին էր 2017 թվականը քաղաքական առումով, ինչպես նաև պատմում, թե ինչպես են իրենց համայնքում նշում Ամանորը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Սպիտակի, Արագածի, Կոտայքի, Մարալիկի, Աշոցքի, Արթիկի, Ճամբարակի, Լոռու, Ախուրյանի, Մեղրու,  Սիսիանի, Հրազդանի, Արարատի, Ստեփանավանի, Սևանի,  Մարտունու, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը՝ ցերեկը, 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 1-ի ցերեկը, հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի