05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Ստեղծել, կերտել, արարելը նշանակում է դաժան պայքար մղել»

«Արվեստն իմացության բերկրանքն է, այն կյանքում պարզորոշ տեսնում և բանականությամբ լուսավորելով վերակերտում, պատկերում, արարում է այն: Արվեստը մարդու վեհագույն առաքելությունն է, քանզի մտքի գործադրմամբ, նրա շնորհիվ ջանում է հասկանալ աշխարհը, կյանքը, շրջապատը, բնությունը, մարդկանց և այն դարձնել ճանաչելի:
Հավանաբար արվեստագետը բնությունը, աշխարհը, կյանքը, երևույթները այնպես չի տեսնում ինչպես սովորական մարդը, որովհետև արվեստագետի տաղանդը, նրա խռովքը, ապրումները ի հայտ են բերում ներքին ճշմարտությունները արտաքին երևույթների ներքո…
Լավ ստեղծագործություն ստեղծել, կերտել, արարելը նշանակում է դաժան պայքար մղել: Պայքար մղել ինքդ քո դեմ, շրջապատի, խանգարող երևույթների դեմ, քեզ համակած հակասական զգացումների դեմ…Զգացմունքով համակված արվեստագետը չի կարող պատկերացնել որևէ բան, որն իր նման զգացմունքներով լեցուն չլինի:
Իմ կարծիքով օգտակար է այն ամենը, ինչ երջանկություն է պարգևում: Իսկ արվեստը անշուշտ երջանկություն է պարգևում, ցույց տալիս նաև մարդկանց իրենց գոյության իմաստը, օգնում տեսնել, գտնել, հասկանալ կյանքի իմաստը, նույնիսկ կողմնորոշվել կյանքում…»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ