31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

7 օր առաջնագծում

Հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունվարի 25-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան հատվածում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական հատուկ […]

Բանակը մեր անվտանգության երաշխիքն է. Գեներալ Մանվել

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը Բանակի օրվա կապակցությամբ: Մեր նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա` կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմելով ու ամրանալով երկրապահ […]

Ինքը բարձր ինտելեկտի տեր, իր կարծիքն ունեցող անձնավորություն է. Բաբլոյանը՝ Արմեն Սարգսյանից

«Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին և գտնում եմ, որ շատ լավ առաջարկություն է: Ինքը բարձր ինտելեկտի տեր, իր կարծիքն ունեցող, իր մոտեցումները ձևավորած անձնավորություն է, հստակ է պատկերացնում ժողովրդի, երկրի, պետության կարիքները, ներքին խնդիրներին ծանոթ է որպես ՀՀ քաղաքացի, միաժամանակ վարչապետ է։ Մյուս կողմից էլ` ծանոթ լինելով միջազգային ամբողջ նիստուկացին՝ նա ՀՀ նախագահի լավ թեկնածու է»,-այսօր […]

Մոսկվա-Նյու Յորք թռիչքի ժամանակ ուղեւորը հարվածել է բորտուղեկցորդուհուն

Մոսկվայից Նյու Յորք թռչող ինքնաթիռում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Նախ վեճ է առաջացել, ինչից հետո բիզնես դասի ուղեւորը հարվածել է բորտուղեկցորդուհուն։ Նշվում է, որ տղամարդը իքնաթիռում կոպտորեն խախտել է կարգը, անվայել բառեր է հնչեցրել, չի հետեւել նկատողություններին եւ ուղեւորների կյանքի եւ թռիչքի անվտանգության համար իրական սպառնալիք է ստեղծել: Բացի այդ, նա նաեւ հարվածել է բորտուղեկցորդուհու […]

Բարի լուր. Ավետիսյանների դուստրը երեխա է ունեցել

Գյումրիում երեք տարի առաջ սպանված Ավետիսյանների դստեր ընտանիքում բարի լուր է լսվել: Երեկ երեկոյան Երևանի 3-րդ մանկական հիվանդանոցում  Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, ունեցել է իր երրորդ զավակին: Երեխային կնքել են Հասմիկ անունով: Հիշեցնենք, որ  Հասմիկ անունն էին կրում Ավետիսյան ընտանիքի մայրը և թոռնիկը: Նորածինն ու մայրը գտնվում են նորմալ վիճակում: Երեխան ծնվել է բնական եղանակով՝ 3 […]

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի լայնացման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Ազատության եւ անկախության ձգտումը միավորում է հերոսական Լենինգրադի բնակչությանը եւ Արցախի հերոս քաղաքացիներին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 26-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Մակարովին հրավերի համար եւ ընդգծել, որ հայ պատվիրակների […]

«Բանակում ձեռք բերած գիտելիքներն ու կյանքի փորձը հնարավոր չէ ձեռք բերել մեկ այլ տեղ»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

Հոգեւորականը մահացել է՝ փրկելով թափառաշրջիկին

Մոսկվայի եկեղեցիներից մեկի սպասավորը մահացել է՝ փորձելով փրկել թափառաշրջիկի, ով ընկնում էր գնացքի տակ։ «Նա մահացավ՝ սխրանք գործելով։ Նա մահացավ՝ իրականացնելով Քրիստոսի ասածը՝ չկա ավելի մեծ սեր, քան այն, որը սեփական հոգին է դնում իր ընկերոջ համար»,- ասվում է եկեղեցում տարածված հայտարարության մեջ։ Հայտնի է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 25-ին, Կրասնոգորսկի երկաթուղու վրա։ Գրիգորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի