02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կասեցվել է հացի և հրուշակեղենի 7 արտադրամասի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության արդյունքում կասեցրել է «Փարվանա 97» (Կոտայք), «Էթյունի» (Կոտայք) և «Միքս Վե Գրուպ» (Երևան) ՍՊԸ-ների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Ռադա Կարամյանին (Ամավիր), Գոհարիկ Մանուկյանին (Կոտայք), Գառնիկ Սարգսյանին (Արարատ), Աստղիկ Մարտիրոսյանին (Կոտայք) պատկանող հացի և հրուշակեղենի արտադրամասերի գործունեությունը: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների […]

Օլիմպիադա, օր 7-րդ․ օրվա հերոսներն ու առաջատարները

Փհենչհանում ավարտվեց ձմեռային Օլիմպիական խաղերի մրցույթային 7-րդ օրը։ Օրվա ընթացքում 7 մեդալների հավաքածու։ Ահա ովքեր էին օրվա հերոսները։  Տղամարդկանց սկիաթլոնի մրցումում առաջատարը Սունգբին Յունն էր՝ Հարավային Կորայից, երկրորդը՝ Նիկիտա Տրեգուբովը՝ Ռուսաստանի օլիմպիական հավաքականից եւ երրորդը Դոմ Պարսոնսը՝ Մեծ Բրիտանիայից։ Սնոուբորդ, կանայք, կրոս Ոսկե մեդալը նվաճեց Իտալիայի ներկայացուցիչ Միշելա Մոիոլին, արծաթե մեդալը՝ Ֆրանսիայից Ջուլյա Պերեյրա դե Սոուզա Մաբիլոն […]

Ո՞վ կդառնա Ադրբեջանի նախագահ

Ադրբեջանի նախագահի թեկնածուների անունները հայտնի են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հաստատել է թեկնածուների հայտերը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի նախագահի թեկնածու է կառաջադրվի 5 հոգի: Թեկնածուներից մեկը և ամենագլխավորը գործող նախագահ Իլհամ Ալիևն է՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահ: Իլհամ Ալիևի թեկնածության հաստատումը անցել է միաձայն: ԿԸՀ-ն նաև հավանություն է տվել նախագահի պաշտոնի այլ թեկնածուների առաջադրմանը `պետության ղեկավարի […]

«ՀԱԿ-ն այս իշխանություններին լեգիտիմ չի համարում, ուստի նախագահի պաշտոնում հայտնված անձն էլ ոչ լեգիտիմ կհամարվի»

Այսօր Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենը ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում    նշեց՝ տեղյակ է այն խնդիրներին,  որոնք առկա են Հայաստանում։ « Այն տեսակետները և արժեքները, որոնք կիսում ենք, վերաբերում են մարդու իրավունքների վրա հիմնված՝ ժողովրդավարություն ստեղծելուն։ Կան այնպիսի անկյունաքարեր, որոնք կարևոր են։  Դրանցից են խորհրդարանի, դատական համակարգի անկախությունը, իշխանությունների […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 18-ից Երևան քաղաքի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Արամի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց ուղղությամբ:

Ո՞վ է 9 ամյա դստեր հետ ինքնասպանություն գործած Գայանեն. մանրամասներ

Երեւանում երեկ արտառոց ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցե: Հանրությունը ցավով և տագնապով քննարկեց լուրը`  Դավթաշենի կամրջից նետվել էր  37-ամյա Գայանե Հ.-ն՝ 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ: Ավելի ուշ լրատվամջոցները պարզեցինև ներկայացրեցին տեղեկատվություն, ըստ որի Գայանե Հարությունյանը Սեյսմիկ ծառայության արեւմտյան ՊՈԱԿ-ի աշխատակից էր: Կինն ամուսնալուծված էր և ապրում էր վարձակալական հիմունքներով` մոր և 9 ամյա դստեր […]

Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան. ով է հաղթում տեղեկատվական պատերազմում

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ տեղեկատվական պատերազմում զիջել կամ հաղթել  չկա, որովհետև այն ամենօրյա է: «Մի օր իրենց մոտ է լավ ստացվում, մի օր՝ մեզ մոտ, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանը հաղթել է տեղեկատվական ճակատում, Սաֆարովի արտահանձման ժամանակ հաղթել է, բայց օրինակ՝ Խոջալուի հետ կապված՝ մերոնք պարտվում են, որովհետև ինֆորմացիան չեն կարողանում հասցնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

ՀՀԿ ԵԿ-ի բանաձևը․ երիտասարդների միջոցով՝ երիտասարդների համար․ Նորանդամ ՀՀԿ-ականները ստացան իրենց անդամատոմսերը

Փետրվարի 16-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ նորանդամ երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրեցին ևս 181 երիտասարդներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Կուսակցական անդամատոմսերը երիտասարդներին հանձնեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը «Շատ ուրախ եմ, որ մինչև այս կարևոր մասնակցել եք Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությանն […]

Արմեն Սարգսյանը համաձայն է. նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, ով Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Հանրապետության Նախագահի հետ նախորդ հանդիպմանը ժամանակ էր խնդրել, որպեսզի հանդիպումներ ունենա քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար և աշխատավորական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի