22 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախարարի հրամանով սահմանվել են 2018 թ․ ընթացքում Հայաստանի ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, 8-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, սույն թվականի հունվարի 19-ին ստորագրել է 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային […]

Կարեն Կարապետյանն Ալմաթիում առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետները  հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող  մի շարք հարցեր են քննարկել,  անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:  

«Չարչարում էին, մատերս էին կոտրում, եղունգներս՝ քաշում…».Ապարանցի Պավլիկը մանրամասնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների»  գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստում ցուցմունք տալու համար բերվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը: Գործով պաշտպան Տիգրան Եգորյանը Մանուկյանին հարցրեց, թե 2015թ. եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում արդյոք իրենց ծավալած գործողությունները նպատակ են ունեցե՞լ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչներին զենքի […]

Հայտարարվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հետևյալ անվանակարգերով. Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ  1.1. Մայիսյան հերոսամարտերի պատմության ներկայացման միջոցով ՀՀ և Արցախի Հանրապետության […]

«Թվային վերափոխումն արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր ունենալու հնարավորություն է». Վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ելույթ է ունեցել Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին: Ներկայացնելով Հայաստանի թվային օրակարգը՝ վարչապետն ընդգծել է, որ թվային վերափոխումը, մեր ընկալմամբ, ոչ միայն քայլ է դեպի տեխնոլոգիական առաջընթաց, այլև միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր, ու այստեղ մեզ համար այլընտրանքներ չկան: «Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների […]

Հրդեհ Մարտիկյան փողոցում

Փետրվարի 1-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել` 19:24-ին: Այրվել են կենցաղային իրեր (պահարան, սեղան, աթոռ, մահճակալ), ջերմահարվել է սառնարան՝ մասամբ:

Ասես ԽՍՀՄ կոնսլագերում ենք. Լևոն Բարսեղյան

շԻնչպես հայտնի է, վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում քննադատության թիրախ դարձավ բանաստեղծ Հուսիկ Արա: Պատճառը  Հայաստանի մասին գրված իր բանաստեղծություններն էին, որտեղ  բանաստեղծը  խոսում էր Հայաստանի խնդիրների մասին:  Հուսիկ Արայի բանաստեղծությունը հազարավոր մարդկանց դուր է եկել, հազարավորներին՝ ոչ, բայց երբ առերես վիրավորում ենք մարդուն, դա ամենևին ընդունելի չէ. այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում […]

Հայաստանում ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանակը կտրուկ կավելանա

Փետրվարի 4-ը Facebook սոցիալական ցանցի ստեղծման օրն է: Ըսնդամենը 14 տարվա ընթացքում ցանցը դարձել է աշխարհի թիվ 1-ը՝ օգտատերերի թվով. այսօր   այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց   մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Ամերիկայում նախորդ տարի մոտ 20 տոկոսով նվազել են   ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերը, իսկ Հայաստանում,  ընդհակառակը: Հայաստանն այն եզակի երկրներից էր, որտեղ Facebook-ը թիվ մեկ սոցիալական […]

Սերգեյ Բագրատյանը՝ Նժդեհի արձանն ապամոնտաժելու՝ ՌԴ պետդումայի նախաձեռնության մասին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում անդրադարձավ Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու՝ ՌԴ պետդումայի վերջին օրերի աղմկահարույց նախաձեռնությանը: Ըստ նրա՝    խնդրի մեջ,  բնականաբար,  քաղաքական տարրեր կան: «Չի բացառվում, որ Հայաստանի քաղաքական ազատ կամքի դրսևորումն անհանգստացնում է մեր այսպես կոչված՝ դաշնակիցներից շատերին: Բնականաբար, շատերը դա կօգտագործեն մեր դեմ: Մենք պետք է զգոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի