02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Կառավարությունը թող փակ նիստ անցկացնի, թափանցիկությունը կմնա ԱԺ-ի վրա»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հկ նախագահ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  Կառավարությունը գիտի՝ մեկ էլ,  ինչ նախագիծ   էլ  պատրաստի, ԱԺ-ում անցնում է, հետևաբար նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկը մեծ խնդիր չի դառնալու. մեծամասնությունը  ԱԺ-ում  ինչպես որոշի, այդպես էլ կլինի: «Եկե՛ք  պառլամենտական համակարգի հետ  չխառնենք այն, թե ինչ է ստացվել  արդյունքում։ Կառավարությունը թող փակ […]

«Կառավարության ներկայացուցիչները մոռացել են, որ ապրում են 21-րդ դարում»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը  կարծում է ՝ մենք միշտ էլ ապրել ենք գերկենտրոնացված համակարգի շրջանակներում, և  մեր երկկրում  առանձնակի մեծ փոփոխություն տեղի չի ունենում։ «Այստեղ գործող ինստիտուտներն ամեն ինչ փորձելու են անել, որպեսզի իշխանության ղեկն ինչպես կենտրոնացված   կար, հենց  այդպես էլ մնա», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հանտնեց պատգամավորը: Արարատ […]

Մինչև ե՞րբ պիտի երես դարձնես մեզանից, ով Տեր

Ողորմություններդ հավիտյա՜նս հավետ պիտի օրհնե՛մ, Տե՛ր, և ճշմարտությունդ իմ իսկ բերանով սերընդե՜- սերունդ պիտի պատգամեմ: Ինքդ ասացիր, թե՝ աշխարհը համայն, ըստ ողորմությա՛ն պիտի կառուցվի և երկինքն այդժամ պատրա՛ստ պիտ լինի ճշմարտությո՛ւնդ մատուցել նրան: Իմ ընտրյալների հետ Ե՛ս ուխտ դրեցի և երդվեցի Դավի՛թ ծառայիս. Թե պիտի Որդուդ հավիտյա՜նս հավետ կարգեմ Թագավոր և քո աթոռը վերակառուցե՛մ երկրի […]

Աստված ուզում է, որ պահանջկոտ լինենք

Ավելի՛ն պահանջենք Տիրոջից։ «Ավելացրու՛ մեր հավատը»։ Աշակերտները անհավատ մարդիկ չէին. դրա համար էլ, նրանք Հիսուսին չասացին.«հավա՛տ տուր մեզ», այլ՝ «Ավելացրու՛ մեր հավատը»։ Նրանք ավելիին էին ձգտում, ավելին էին ուզում։ Մենք ևս պետք է հետևենք առաքյալների օրինակին։ Չպետք է բավարարվենք մեր ունեցածով, մեր եղածով։ Պետք է ավելին խնդրենք Տիրոջից։ Տերն ուզում է, որ պահանջկոտ լինենք։ Պետք […]

ՀՀԿ-ի համար զարմանալի չէ, որ մենք դեմ ենք. ՀՅԴ (տեսանյութ)

 «Մենք երբեք չեն հրաժարվել մեր մոտեցումներից։ Բայց տուրք տալով նրան, որ համախոհություն պիտի ձևավորվի՝ 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ, ասացինք, որ հանուն դրա համաձայն ենք այդ տարբերակին, բայց առաջարկվող ռեյտինգային ձևը մեր համար անընդունելի էր։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք մեր կոալիցիոն գործընկերոջը։ Նրանց համար զարմանալի չի, որ մենք դեմ ենք գործող կարգին»,- այսօր լրագրողների հետ […]

Կուսակցության վերնախավը չպիտի որոշի, թե ով ինչ հերթականությամբ ընտրվի ցուցակից (տեսանյութ)

Բաց ցուցակներով համամասնական ընտրականն ընդունելի է. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է, որ զիջեն, ու ինչպես «Ծառուկյան» դաշինքն է առաջարկում, վերացնեն վարկանիշային մասն ընտրական համակարգից: Նախարարի խոսքով՝ նման կերպ ընտրողը կարողանում է իմանալ, թե կոնկրետ որ պատգամավորն է իր հարցերը բարձրացնելու խորհրդարանում:  «Դուք […]

Արա Զոհրաբյանը բաց է թողել

Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Իրավունքը մղվել է երկրորդ պլան» վերտառությամբ գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղի է ունեցել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  կոպիտ խախտում: ՀՀ արդարադատության նախարարությունն այս առնչությամբ հիշեցնում է որ 06.02.2018թ. ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության  կողմից […]

«Կարծում եմ՝ պարոն Սարգսյանը լավ է պատկերացնում այս խնդիրները»

«Մենք վերլուծել ենք այն հանդիպման արդյունքները, որն ունեցել ենք նախագահի թեկնածուի հետ: Քննարկել ենք ավելի բաց: Քանի պարոն Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել, իսկ մենք սպասում ենք նրա որոշմանը, մենք ինքներս էլ վերջնական որոշում չունենք: Ամեն դեպքում, ես չեմ տեսնում պատճառ, որ բացարկ հայտնենք այս անձին: Այն խնդիրները, որոնք մենք ենք կարևորում նոր Հայաստանի համար, […]

Սիրիայում երկու հայ է վիրավորվել

Նախօրեին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Դամասկոսի հին շրջանը։ Ինչպես տեղակացնում է «Գանձասար» պարբերականը, հղում կատարելով իր ոստիկանական աղբյուրներից մեկին, հրթիռակոծության ժամանակ 2 հայեր են վիրավորվել։ Ղութայի որեւելյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Պապ Թումա շրջանը, որի ժամանակ 1 հրթիռ է ընկել այդ շրջանում ապրող հայ ընտանիքի տան վրա, ուր եղել են տանտերերը՝ Նուրիցա […]

«Մեկն ասում է, որ Արամին բարուրել են մանուկի նման, ասում ենք՝ պարուրել են» (տեսանյութ)

«Ներկայացվել են բազմաթիվ տարբերակներ, առաջարկներ, և դրանց մեջից ամենաընդունելին մեզ համար էլ եղել է այս տարբերակը, որը ներկայացվել է հանրությանը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների  հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանի մասին: Նշենք, որ համացանցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի