05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Դեղորայքի դիմաց վճարելուց բացի՝ հիվանդը պետք է վճարի նաև բժիշկներին» /տեսանյութ/

Այս տարվա մարտի 1-ից կառավարության որոշմամբ Հայաստանում գրանցված դեղորայքի 85 %-ը բաց կթողնվի դեղատոմսերով: Այսօր անդրադառնալով այս թեմային՝ հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց՝  սա պետական բիզնես ծրագիր է՝ կոռուպցիոն ռիսկերով հագեցած։ Ակնհայտ է՝ հետայսու դեղորայքի դիմաց վճարելուց բացի, հիվանդը պետք է վճարի նաև բժիշկներին:

Հոգեբանն ընդգծեց՝  սոցիալապես անապահով ազգաբնակչության համար դա լուրջ խնդիր է  դառնալու։

«Մարդուն զրկում են ընտրության իրավունքից, ասում են՝ պիտի գնաս բժշկին փող տաս,  չէ՝ գնա մեռի։ Բացի այդ, օրինակ՝ խրոնիկ հիվանդները, երբ տարիներ շարունակ նույն դեղորայքն են օգտագործել, այսօր ինչ իմաստ ունի նույն դեղը ստանալու համար լրացուցիչ այցելել բժշկի»,- ասաց հոգեբանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ