Ադրբեջանական լրատվամիջոցները նոր ձերբակալությունների մասին են գրում

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին ձերբակալելու մասին։ Մասնավորապես, haqqin.az-ը, հղում անելով Ադրբեջանի կառավարությանը մերձ աղբյուրներին, գրում է, որ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին Դավիթ Իշխանյանին ձերբակալել են, և նրանց այս պահին տեղափոխում են Բաքու։