02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Տոտալ վերահսկողություն

ԱԺ-ն կողմ քվեարկեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ: Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և հայտարարեց, որ իրենք օրենքին դեմ են: «Որովհետև այն միջամտություն է մարդու անձնական կյանքի հարգանքի իրավունքին և այդ միջամատությունը նախատեսված չէ Սահմանդրությամբ, ավելին այն հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը,-ասաց […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ վեց մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 07-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:30-16:30 Նորք-Մարաշ համայնքի՝ Նորքի 4, 7, 8, 10, 13, 17 փողոցները, Նորքի 2, 13 փողոցների 1-ին եւ 2-րդ նրբանցքները, Նորքի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքը, Գ.Հովսեփյան 10 փողոցը, Ս.Խանզադյան փողոցը, հարակից […]

Աղմուկ կլինի. բանկին քցել են. Ժողովուրդ

«Հայբիզնեսբանկ»-ի շուրջ հերթական աղմուկն է բարձրանում: Ռաֆայել Հարությունյանը, լինելով կահույքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Կա­հույքի աշխարհ» ԱՊ ընկերության տնօ­րեն, վարկային միջոցներ ստանալու հա­մար դիմել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ: Նա ստացել է վարկը: Ավելի ուշ նշված գու­մարից մարվել 1340 հազար 291 ԱՄՆ դո­լար, իսկ մնացած մասը չի մարվել ինչի հետեւանքով բանկին պատճառվել է խոշոր չափի վնաս: Հարուցվել […]

Փաստաբանների պալատը պարզաբանում է

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու էր Արա Զոհրաբյանի մեքենան ՀՀԿ գրասենյակի մոտ կայանված: Տեքստում ասված է՝ 1. Բողոքի ակցիայի վերաբերյալ նախաձեռնող խմբի հայտարարությունն ընդունվել է 2018 թ. փետրվարի 6-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, այն հրապարակվել է փաստաբանների պալատի կայքում ժամը 12:39: 2. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հանդիպումը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ […]

Ալիեւն ազատեց իր ձեռքերը Ղարաբաղի հարցում. Ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ուներ, որ մինչեւ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ինչ-որ արդյունքի կհասնի Ղարաբաղի հարցում, կկարողանա մեկ-երկու շրջան «պոկել» Հայաստանից բանակցությունների միջոցով եւ այդ հայրենասիրական ալիքի վրա կկառուցի իր ընտրարշավը, բայց հիմա արդեն բանակցությունների ընթացքից պարզ է, որ դա հնարավոր չէ: Եվ այս իրավիճակում Ալիեւը որոշել է տեղափոխել ընտրությունների օրը հոկտեմբերից ապրիլ՝ նախ, […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

իջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կտրուկ փոփոխություն է սպասվում. Ժամանակ

2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության եւ նոր վարչապետի նշանակման հարցը շարունակում է Հայաստանում լինել կանխագուշակությունների, վերլուծությունների, անգամ գուցե գրազների առարկա: Ընդ որում՝ բոլորը համոզված են, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը վճռված է, սակայն, այսպես ասած, չեն ասում ժամանակից շուտ, որ հանրության տրամադրությունը չընկնի: Եթե լուրջ, ապա իրավիճակը պարզապես տարօրինակ է, որովհետեւ կա խորհրդարանի ընտրությանը հաղթած կուսակցություն, […]

Ծառուկյանը մտնում է ֆուտբոլ. Հայկական Ժամանակ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակումբ կունենա: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են, թեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը չի հաստատում խոսակցությունները: Այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարին հարց ուղղվեց՝ արդյոք ճիշտ է, որ Ծառուկյանը ֆուտբոլային 2 թիմ […]

Քրիստոնյա Նժդեհ

Մինչև այսօր մեր հասարակության մեջ Նժդեհի ուսմունքի, հատկապես ցեղակրոնության վերաբերյալ գոյություն ունեն թյուր պատկերացումներ: Դրանց անհեթեթությունը ցույց տալու համար ցանկացանք գրել այս համեստ ակնարկը: Քանի որ Նժդեհը տասնամյակներ շարունակ հայրենիքում փակի տակ եղած հեղինակ է եղել, նրա աշխատություններն ու մտքերը նենգափոխել, սխալ են ներկայացրել նաև մերօրյա Հայաստանում: Խոսքը հատկապես վերաբերում է ցեղակրոնությունը քրիստոնեությանը հակադրելու անհեթեթությանը, […]

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան

Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան խորհրդակցական ժողովի: Ժողովը տեղի է ունենալու փետրվարի 7-ին: Ներկա է լինելու Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն: Հրավիրվածների թվում է նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի ատենապետ, փաստաբան Սեբուհ Ասլանգիլը: Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ նշելով, որ ժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի