Լուրջ խուճապ է առաջացել. Ժողովուրդ
Մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատոմսերով գնելու՝ կառավարության որոշումը լուրջ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Եւ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն երեւանյան, այլեւ ՀՀ մարզերի մի շարք դեղատներում հերթեր են գոյանում մարտի 1-ին ընդառաջ՝ մարդիկ տոպրակներով դեղեր են գնում, որպեսզի դրանից հետո ստիպված չլինեն գնալ բժշկի, հերթ կանգնել դեղատոմսի համար: Ինչպես հայտնի է՝ այդ այցելությունը մեկ բժշկով միայն չի ավարտվելու չէ որ հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղաքացուն մի քանի հետազոտության է ուղարկելու, որն էլ լրացուցիչ ծախսեր է ենթադրում:
Սա առիթ է դարձել, որպեսզի քաղաքացիները այս օրերին դեղատներից տոպրակներով հակաբիոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն: Բացի այս՝ օրաթերթը տեղեկացավ, որ դեղատներում մեծ հերթեր են կանգնում նաեւ սրտանոթային եւ հորմոնային հիվանդություններով տառապող անձինք: Քանի որ դեղատոմսով բացթողնվող ցանկում հիմնականում նրանց կողմից կիրառվող դեղերն են տեղ գտել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: