12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Տավուշի սահմանամերձ գյուղերի խնդիրներն առաջնահերթ ուշադրության կենտրոնում են. Պաշտպանի այցի արդյունքները (տեսանյութ)

ՀՀ Տավուշի սահմանամերձ գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերի հիման վրա լուծվում են նաև բնակիչների բարձրացրած խնդիրները: Մասնավորապես, Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպար համայնքի բնակչի՝ զինված ուժերում ծառայող որդին ենթարկվել է քթի միջնապատի անվճար վիրահատության, իսկ մյուս որդուն տրամադրվել է ուսման վարձի լրացուցիչ զեղչ: Լուծվել է նաև ՀԽՍՀ խնայբանկում Բաղանիսի բնակչի ներդրած ավանդի փոխհատուցման հարցը:

«Կարծում էի՝ իշխանական բացասական սելեկցիան շարունակվելու է»

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ իր համար Արմեն Սարգսյանի նախագահի թեկնածու առաջադրվելն անակնկալ է եղել: «Ես կարծում էի՝ իշխանական բացասական սելեկցիան շարունակվելու է: Բայց իշխանական համակարգը բարետես է դառնում»,- ասաց ազատ Արշակյանը: Նա նշեց՝ ինչպես Արմեն Սարգսյանն էր ասել՝ ինքը կլինի 4-րդ հանրապետության առաջին նախագահը։ «Այստեղ կարևոր է նաև […]

«Կարելի է սենց ժողովրդին սպանելով՝ բերել, իբր թե բյուջեն լցնել»

Ազգային ժողովում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, դիմելով ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, հարցրեց՝ իշխանությունը, եթե չի ցանկանում նախագծին ընդառաջ գնալ, այդ դեպքում ի՞նչ է առաջարկում դիմագրավելու գնաճը: «Ձեր ելույթից որքան հասկացա, ներկայացված նախագծին դրական չեք վերաբերում: Փաշինյանն ուզում էր ապացուցել, որ գնաճը […]

Պետք է խորը ուսումնասիրել դատախազության աշխատանքների արդյունքները․ Արցախի նախագահ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Երկրի ղեկավարը 2017 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է խորը ուսումնասիրել կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնել վերլուծություններ իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար: «Դրված […]

«Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է»

«Արմեն Սարգսյանի մոտեցումները շատ հետաքրքիր են։ Նա հանդիպում կազմակերպեց կրթական հաստատությունների հետ։ Զգալի է, որ բացի քաղաքական շեշտադրումից՝ նա կարևորում էր սոցիալական, հասարակական գործոնը: Ուզում եմ լավատես լինել և մտածել, որ նա ցանկանում է թիմ ձևավորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց եզվաբան Նարինե Դիլբարյանը։ Նարինե Դիլբարյանը նշեց՝ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն […]

Առաջին ատյանում ձայնագրությունները չեն ուսումնասիրվել. Բաբայանը հայտարարեց

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 16-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ […]

Սահմանադրական դատարանի նախագահի մասին որևէ քննարկում այս պահին չկա. Թովմասյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը չի հաստատում, թե կարող է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել։ «Սահմանադրական դատարանի նախագահի մասին որևէ քննարկում այս պահին չկա։ Ես համապատասխանում եմ ՍԴ դատավորի ներկայացրած պահանջներին», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր նա ԱԺ նախագահին դիմում էր ներկայացրել, որով հրաժարվում […]

Հարկավոր է երկիրը պատերազմի պատրասել․ քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վստահ է ՝ Ալիևի վերջին օրերին հնչեցրած սպառնալիքներին պետք չէ մատների արանքով նայել։ Ադրբեջանը իր համար դա պետական, քաղաքական դոկտրին է դարձրել։ «Հարկավոր է երկիրը պատերազմի պատրասել ու դղյակների փոխարեն ռազմատեխնիկա գնել։ Ասածս, իհարկե, հարուստներին է վերաբերում։ Սովորական քաղաքացիները դղյակներ չունեն»- ասաց քաղաքագետը։ Մանրամասները՝ տեսանյութում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի