30 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Ալեքսանդր Խաչատուրյանը մասնավորապես ներկայացրել է կենտրոնի գործունեության գերակա ոլորտներում՝ հանրային կառավարման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության, իրավական, տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ […]

Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը. Փաստ

Մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի մի մասը բաց է թողնվում միայն դեղատոմսով: Դրանք են՝ հակավարակային միջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տե­ղեկացնում են. «Դեղերի բաց թողնման այս կարգը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից: Նման փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարձրացմանը: Ցանկացած […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Դաժան հաշվեհարդար է տեսել տրանսգենդերի հետ, որի հետ պիտի մերձենար գումարի դիմաց. Հայկական Ժամանակ

Նախօրին 32-ամյա տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկելու դեպքով քրեա­կան գործ է հարուցվել: Այս մասին ասաց «Իրավունքի կողմ» հասարակա­կան կազմակերպության իրավա­բան Վահե Մանուկյանը: Նա ասաց, որ քրեական գործը հա­րուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորու­թյամբ առողջությանը ծանր վնաս պւստճառելը, պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով): Երեկ տեղեկություն ստացվեց, որ փետրվարի 28-ին, ժամը […]

Ազգային ժողովում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը։ Այն անց է կացվում մեկ քվեաթերթիկով, որում նշված է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անունը: Հիշեցնենք, որ միակ թեկնածուին առաջարկել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը, իսկ «Ծառուկյան» դաշինքն էլ սատարելու է: Դեմ է միայն ընդդիմադիր «Ելքը»:

Գավառի, Վայքի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Վայքի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Աշտարակի, Ապարանի, Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Պուշկինի, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր: Ճանապարհաշինարաները կատարում են […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ չորս մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 2-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Թբիլիսյան խճ. 3/2, 3/3 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Պռոշյան 1-ին նրբ. 2-62/3, Դեմիրճյան փ. 1/2-10 սեփական տները, Բաղրամյան պող. 21 շենքը եւ հարակից հանրային բաժանորդները, Հաղթանակ 1, 4 […]

Սյուրպրիզ. Հայկական Ժամանակ

Հայաստանի խորհրդարանական հանրապետության վարչապետի ընտրության մասով Աժ կանոնակարգ-օրենքում «թեթեւ», բայց շրջադարձային փոփոխություն է եղել, որը իշխող Հանրապետականի ջանասիրության արդյունքում հույժ գաղտնի Է պահվում կամ շատ քիչ է ար­ծարծվում Աժ-ում: Վարչապետի թեկնածուների առա­ջադրումը եւ ընտրությունը 2015 թվականի փոփոխված Սահմա­նադրության համաձայն տեղի էր ունենալու գործող նախագահի լիա­զորությունների դադարման պա­հից: Եթե Սերժ Սարգսյանի պաշ­տոնավարման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է, […]

Փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

Մարտի 1-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: ՄԻնչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով […]

Երեւանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում պառկած մերկ տղամարդուն. Ժամանակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Արշակ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: Արշակին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Հանցավոր արարքի կատարման պահին Արշակը անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Դատարանում երիտասարդը հայտնեց, որ արդեն 18-ը բոլորել է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված