Օրվա կադր
«Մենք առհասարակ «Ելքի» քաղաքական օրակարգով չենք հետաքրքրվում, «Ելքն» առանձին քաղաքական միավոր է, և իրենք կորոշեն ինչպես վարվել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե որտեղ կցանկանար իշխանությունը տեսնել ընդդիմադիր դաշինքին՝ փողոցում, թե խորհրդարանում աշխատելիս: Հիշեցնենք, որ «Ելքը» հայտարարել էր, որ թույլ չեն տալու, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, […]
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Բաքվում Թուրքիայի վարչապետի հայտարարությունները, թե Խոջալուի դեպքերը հայերի կողմից իրականացված ցեղասպանություն էին, լկտի սուտ են ու անհեթեթություն: «Չկա աշխարհում մի միջազգային կառույց, որ ընդունել է մի փաստաթուղթ, որ Հայաստանին մեղադրում են ցեղասպանության մեջ: Սա հերթական սուտն է, իրենք իրենց գյուղում հավաքվել են ու սուտ են ասում: Ավելին, Խոջաուլի մասին բազմիցս […]
2017թ. մայիսի 1-ից պետական պատվերի շրջանակում և 2017թ. հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակում բժշկական հաստատություններում սպասարկված քաղաքացիների վերաբերյալ գրանցումներն էլեկտրոնային առողջապահական համակարգում իրականացվել և շարունակվում են իրականացվել առանց պացիենտի նույնականացման քարտի պահանջի: Բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար պացիենտից նույնականացման քարտ ներկայացնել չի պահանջվում։
16 համայնքներում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ, ՏԻՄ ընտրություններին106 թեկնածուներից 55 թեկնածուներ ընտրվել են ՀՀԿ-ից, որը նշանակում է 51.9 տոկոս: 14 համայնքի ղեկավարի ընտրություններից 10-ում էլ ՀՀԿ-ականներն են հաղթել: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձանագրելով, որ մարտի 11-ի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուները կրում են բնակչության վստահությունը, իսկ շատ կուսակցություններ […]
Գրիգոր Դանիելյանը և Հռիփսիմե Ելինյանն իրենց կրտսեր որդու` Ռոբերտոյի 1-ամյակի կապակցությամբ ներկայացրել են իրենց նոր` «Happy Birthday» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգի երաժշտությունը գրել է Գոռ Հակոբյանը, խոսքերը` Գրիգոր Դանիելյանը, տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով դատավոր Արթուր Օհանյանը դադարեցրել է լիազորությունները:«Սասնա ծռերի» գործով դատավորը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան, «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արա Ղարագյոզյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ գործը ըստ էության դառնում է ցմահ դատավարություն, քանի որ դատաքննությունը սկսվելու է սկզբից: «Չի բացառվում, որ վատառողջ […]
Մարտի 15-ին, ժամը 16:07-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz C180» մակնիշի 35 LZ 044 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված […]
Քիչ առաջ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում լրագրող Գայանե Զարգարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունը նկարահանելիս հետապնդման է ենթարկվել: Այս մասին գրում է fnews.am լրատվական կայքը: Լրագրողի մեքենային են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր դուրս են եկել Ա. Սարգսյանին պատկանող տարածքից: Սկզբում մեքենային հարվածներ են հասցրել բռունցքներով, որից հետո Ալիկ Սարգսյանի տարածքից դուրս եկած երկու […]
«Երկրորդ նախագահը չէր ցանկանում հայտնվել երիտասարդ թոշակառուի կարգավիճակում, բայց գործող նախագահը նրան դարձրեց երիտասարդ թոշակառու»,-Henaran.am-ի հետ զրույցում այս տեսակետը հատնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառալով «մարտի 1»-ի հարցի վերաբերյալ ակտիվ քննարկումներին, Փաշինյանի հայտարարությանը, թե Քոչարյանը պետք է հարցաքննվի: Ըստ Բադալյանի՝ Փաշինյանի հայտարարությունը, ապա դրան հետևած Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմանյանի արձագանքը ապրիլին […]
























