14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Տիկինը մեդալ է ստացել ամուսնուն սպանողի արյունոտ ձեռքերից. Փոստանջյանը՝ Անահիտ Բախշյանին

««Ելքը» ստեղծվել էր որպես արհեստական միավոր այն մարդկանց կողմից, որոնք մի շաբաթ առաջ իրար հայհոյում էին։ Ձեզ ստեղծողն այսօր ուզում է ձեզ պառակտել և պառակտում է։ Ինչ վերաբերում է նրան, որ ինչ-որ մարդիկ են կանգանած այս նախաձեռնության հետևում, այո՛, սկսած 1996 թվականից ձեր պապաներն են կանգնած եղել հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների հետևում»,-այսօր Երևանի ավագանու նիստի […]

«Ելք»-ը խմբակցության նիստ է անցկացնում

Ազգային ժողովում «Ելք» խմբակցությունն այս պահին նիստ է անցկացնում: Քննարկվող թեման Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ պայքարն ու դրա մեթդներն են: Քննարկումը, բնականաբար, փակ է, և միայն ավարտից հետո կտրվեն հարցերի պատասխանները: Հիշեցնենք, որ դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու նրա ներկայացուցիչ, նաև խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կողմ են փղոցային պայքարին: Ըստ այդմ էլ, […]

«Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի հաջողակ գյուղատնտեսներ և ֆերմերներ ունենանք». վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում 2017 թվականի ընթացքում մարզում իրականացվել են 23.3 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 10 մլրդ դրամի […]

Երեւանի ավագանին մերժել է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանել Վուդրո Վիլսոնի անունով

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու, ինչպես նաեւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրելու մասին որոշման նախագիծը Երևանի ավագանին մերժել է: Նախագիծը ներկայացրել է […]

Աֆրին քաղաքի կենտրոնը Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ է անցել (լուսանկարներ)

Մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը  և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են Աֆրին քաղաք և վերջինիս կենտրոնը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Միջանկյալ նշենք, որ Աֆրինը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում։ Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները իրենց […]

«Մենք միշտ շիտակ ու անկեղծ ենք մեր գործընկերների հետ»

«Մենք շատ ազնիվ ենք եղել, ազնիվ ենք ոչ միայն Վաշինգտոնում, այլև Մոսկվայում և ամենուր: Հիմնականն, ինչ առանձնացնում է մեզ, անկեղծությունն ու շիտակությունն է գործընկերների հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԱՄՆ կատարած պատգամավորական այցի արդյունքները, մասնավորապես անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք Մոսկվայի ու Վաշինգտոնի լարված հարաբերությունները խոչընդոտ են ՀՀ և ԱՄՆ հարաբերություններին: […]

Քրեական գործեր` ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, 24.01.2018թ.-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում Ս. Թ.-ի […]

Ինչպե՞ս երջանիկ լինել

ԱՀԹ Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Սարգսյանը վստահ է ՝ երջանկությունը հոգու և մարմնի ներդաշնակությունն է: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք՝ մարտի 20-ին նշվում է Երջանկության միջազգային օրը։ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը նշեց՝ Ադամի և Եվայի ավանդապատումը ևս մեկ անգամ վկայում է, որ Աստված տվել էր […]

Աֆրինը ընկավ. պաշտոնական տվյալներ զոհերի և վիրավորների մասին

Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային: Այժմ Աֆրինի կենտրոնը վերահսկում են թուրք զինվորները և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Իսկ Աֆրինի քրդական ուժերը հայտարարել են, որ դուրս են բերում իրենց ջոկատները քաղաքից, բայց չեն դադարեցնելու պայքարը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի