27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Էրդողանը Թուրքիան վերածում է մռայլ բանտի․ Washington Post

Ամերիկյան «Washington Post» թերթը գլխավոր նյութով անդրադարձել է Թուրքիային և Էրդողանի ռեժիմին։ Թերթը հիշեցնում է, որ 23 թուրք լրագրողներ «Twitter»-ում կատարած հրապարակումների պատճառով մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամներ լինելու մեջ և դատապարտվել 2-7 տարվա ազատազրկման։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ներքո մեկ tweet-ը վերածվում է հանցանքի, իսկ խնդրահարույց ժողովրդավարությունը՝ բռնապետության։ Երկիրը, որ դանդաղ, բայց […]

Հայաստանում կան մարդ-նախարարություններ. տնտեսագետը մանրամասնեց/տեսանյութ/

«Ես միշտ իմ պարտքն եմ համարել աջակցել ՀՀ կառավարությանը և վարչապետին: Ես որոշ ծրագրեր եմ ներկայացրել, որոնցից մի մասը ընդունվել է: Պետք է նշեմ, որ ես դժգոհ եմ թիմային աշխատանքից: Կարծում եմ, որ Հայաստանի հանրապետությունում 18 նախարարությունը մեծ շռայլություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Մանասերյանի խոսքով՝ այդ նախարարությունների կեսը փակվելու դեպքում […]

Թուրք-քրդական բախում Բայազետում

Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազետ (Բայազետ) շրջանում քուրդ զինյալների կողմից տեղադրված պայթուցիկի հետևանքով սպանվել է 1 թուրք պայմանագրային զինծառայող։ Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել թուրք զինվորներին տեղափոխող ավտոբուսը։  Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ դրանից հետո «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք զինվորների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով […]

«Ելքն» այսօր որոշում է կայացնելու

Այսօր «Ելք» դաշինքը նիստ է անցկացնելու և, ի վերջո, պատասխան է տալու մի քանի բաց հարցերի: Այս մասին տեղեկացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նիստի ժամանակ, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է, թե ինչպես է ընդդիմադիր դաշինքը պայքարելու, որ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, եթե ՀՀԿ-ն նրան առաջադրի: Հիշեցնենք, որ դաշինքը հայտարարում է, որ թույլ չեն տալու, […]

Ահա թե ինչու պետք է ընտրվի Սերժ Սարգսյանը /տեսանյութ/

«Մենք հիմա առաջին հերթին ընտրում ենք ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար: Սրանով և ուզում եմ փակել խոսակցությունը, թե ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը ընտրվի վարչապետ»,-այսօր՝ մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:  Մանասերյանի խոսքով՝ ստեղծվել է եզակի վիճակ, երբ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, քանի որ նրա վարած բանակցությունների շնորհիվ է մեզ […]

Սերժ Սարգսյանը միա՞կն է /տեսանյութ/

«Երկրի կառավարության ընտրությունը պառլամենտական կառավարման համակարգում երկու սկզբունքից պետք է բխի. Նախ երկրի Սահմանադրության և օրենքների հարյուր տոկոսանոց պահանջների ներքո պետք է լինի և երկրորդը պետք է լուծել երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրները: Երկրի կարևոր խնդիրներն  են՝ Արցախի խնդիրը և անվտանգության խնդիրը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր,ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը: Մինասյանի […]

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր մեքենայից աղջիկ են առևանգել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակչուհի՝ 46-ամյա Լիլիթ Ադիբեկյանի կողմից, ով հայտնել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 40 հասցեի մոտ Ավան վարչական շրջանի բնակիչ Արամ Պետունցի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի առջև փակել են ու ավտոմեքենայի միջից առևանգել են իր ծանոթ՝ 25-ամյա Ինգա Ո.-ին և […]

ՌԴ նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը Լոս Անջելեսում

Մարտի 11-ին Միացյալ Նահանգներում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Լոս Անջելեսում մասնակցեցին ՌԴ Նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությանը, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Կիրակի օրը՝մարտի 11-ին, Լոս Անջելեսի թիվ 8275 ընտրական տեղամասում անցկացվեց մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը: Ի նշան բողոքի՝ Ռուսաստանի քաղաքացի Վիտալին ընտրական տեղամաս էր ներկայացել իր ուրույն պաստառով: «Ես ոչ մեկի օգտին […]

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում մարտի 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, Լոռիում Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ամպամածությունը կպահպանվի: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի