Թեժ է՝ չեն կողմնորոշվում. Հայկական Ժամանակ
Իշխանական ճամբարում վւսրչապետի փոփոխության թեմայից հետո 1-ին տեղում նախարարական պորտֆելների հարցն է: ՀՀԿ-ական շրջանակներից տեղեկացանք, որ այս պահին թեժ քննարկումներ են ընթանում Պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ:
Ընդամենը մեկ ամիս առաջ Պնախարարի երկու հավանական թեկնածու կար պաշտպանության աոաջին փոխնախարար Արտակ Զաքարյանն ու ԱԻՆ նախարար, նախկինում Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Տոնոյանի թեկնածության հարցը փակվել է: Ու թեեւ իշխանության վերին օղակներում ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածության հարց է քննարկվում, այդուհանդերձ, Բաղրամյան 26-ում Վիգեն Սարգսյանին նախարարի աթոռից զրկելը դեռ վերջնական որոշված չէ ՀՀԿ-ականները նշում են, որ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում Վիգեն Սարգսյանին թողնի՞, թե՞ նրան փոխարինի Արտակ Զաքարյանով:
Կարճ ասած՝ Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից տանել-չտանելա հավանականությանը 50:50-ն է: Ապրիլի 2-ին Եռաբլուրամ Վիգեն Սարգսյանը հրաժարվել էր պատասխանել Հժ-ի լրագրողի այն հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ նա տեղափոխվելու է Արտաքին գործերի նախարարություն: Սարգսյանը հարցը լսելուն պես արագ հեռացել էր:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: