15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Անհետ կորել է մի ամբողջ դասարան

ՌԴ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհի մասին ահազանգը հրշեջ ծառայությունը ստացել է կիրակի ցերեկը։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով, ներկայումս զոհվել է 53 մարդ, տասնյակներներն էլ այդ թվում՝ երեխաներ, համարվում են անհետ կորած։ Ականատեսները վկայում են Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնի հրդեհի ականատեսները պատմել են տասնյակ մարդկանց կյանք խլած ողբերգության մասին։ Աննա Զարեչնեւան, […]

Ցանկացած բուժող բժիշկ կարող է նշանակել թմրամիջոցներ. փոխնախարար

«Դեղատոմսերով դեղեր բաց թողնելու վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ այն հիվանդները, որոնք իրականում իրենց առողջության, իրենց կյանքի ընթացքում ձեռք են բերել հիվանդություն և ցավային սինդրոմ, որը չի կարող բուժվել և պակասեցվել սովորական դեղերի միջոցով, և նրանք կարիք ունեն թմրամիջոցների, նախկին կարգը պահանջում էր մոտ երեքից չորս կնքիներ և մի քանի […]

Վերջապես բերման ենթարկվեց

Մարտի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Դոնի Ռոստով-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1971 թ. ծնված Նվեր Մ.-ին, որը 2015թ. սեպտեմբերի 17-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:          

Մեզ հետևում են և փորձում ճնշել.նստացույց հայտարարած գնդապետ

  Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է մարտի 21-ից սկսած շուրջօրյա նստացույցն Ազատության հրապարակում և այն դադարեցնելու ցանկություն չունի:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պահեստազորի գնդապետը հայտնեց.«Առերևույթ իրավիճակը հանդարտ է, բայց մեզ հետևում են, փորձում են ճնշումներ գործադրել, շարունակ հսկողության տակ ենք, սակայն հետ դարձի ճանապարհ չկա»: Ազատամարտիկը նշեց, որ երեկոյան ժամերին ավելի շատ մարդիկ են միանում և […]

Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի .Արա Բաբլոյանը հորդորում է

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովում Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 25-ին «Միգրանտների եւ փախստականների համար ընդհանուր ռեժիմի ամրապնդումը. փաստերի վրա հիմնված արդյունավետ քաղաքական լուծումների անհրաժեշտությունը» թեմայով ելույթ է ունեցել, որը ներկայացվում է ստորեւ. «Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, նախեւառաջ շնորհակալություն […]

«Հարևանների, որոշ դեպքերում ծանոթ բժիկների համոզմամբ գնում էին դեղատուն»

 «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ այս հարցի վերաբերյալ իրազեկվածության պահանջ կա: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ դեղերի մասին նոր օրենքի պահանջը երկրում առկա էր ոչ միայն 6-7 տարի առաջ, այլ […]

Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր. ԱԳՆ խոսնակ

Նախնական տեղեկություններով Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր, այս մասին տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:  Հավելյալ տեղեկություններ կհայտնենք՝ @armembrus-ից դրանց ստանալուն պես, նշել է ԱԳՆ խոսնակը: Հիշեցնենք, որ հրապարակված վերջին տվյալներով փրկարարները առևտրի կենտրոնում հայտնաբերել են 53 դի: 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 36-ին ցուցաբերել են ամբուլատոր օգնություն: Այս պահին անհայտ կորած է […]

Հայաստանում կարո՞ղ են կեղծ դեղեր լինել

Ազգային ժողովում շարունակվում են դեղերը դեղատոմսերը գնելու վեևաբերյալ խորհրդարանական լսումները: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ որոշումը, որ նախապես կար, չեղարկվեց, որովհետև կային կանխատեսումներ, որ հիվանդների հոսքերը կարող էին ավելանալ, ու բոլոր ուղղությամբ դեղատոմսերի ներդրումը շատ կլիներ, դրա համար կառավարությունը որոշեց միայն հակաբիոտիկների վրա տարածել այդ որոշումը առայժմ, ապա մյուսների վրա ևս: «Այսինքն՝ ռիսկերը գնահատել […]

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ ԿարենԿարապետյանը ցավակցականհեռագիր է հղել ՌԴ վարչապետԴմիտրի Մեդվեդևին՝Կեմերովոյում տեղի ունեցածողբերգությանկապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:  Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Խորապես ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել:  Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Ողբերգական այս ծանր պահին խնդրում եմ կարեկցանքի […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 28-ի երեկոյան, 29-30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 27-29-ին նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Մարտի 28-ի երեկոյան, 29-30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի