06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՄԻՊ-ը հայտարարում է

Ստացվել է 151 ահազանգ, գործել է աշխատանքային 10 խումբ, իրականացվել է առանձնազրույց շուրջ 200 անձի հետ, վերացվել է փաստաբանի աշխատանքի խոչընդոտի 9 դեպք Ապրիլի 22-ին՝ վաղ առավոտից, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել […]

Շնորհիր ինձ ապրել միշտ Քո՝ Սիրո ներկայությունդ

« Շնորհիր ինձ ապրել միշտ Քո՝ Սիրո ներկայությունդ։ Օգնիր ինձ սովորել Քո ներկայության, խաղալ Քո ներկայության, ուրախանալ Քո ներկայության, հանգստանալ Քո ներկայության, որովհետև եթե մտածեի, որ Դու այնտեղ ես, Տեր, եթե ինքս ինձ բացեի Քո Սիրո դիմաց, որ նվիրվում է, այլևս երբեք միայնակ չէի լինի, այլևս երբեք չէի լինի տկար։ Չէի կարողանա այլևս, Քո դիմաց, […]

Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական  իրավիճակի մասին: Նա գրել է. «Ողջունում եմ բոլորին! Ինչպես իմ հայրենակիցներից շատերը, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, այնպես էլ ես անհանգստությամբ հետևում եմ  Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը և շատ եմ անհանգստանում […]

Եղվարդում քոչարի կպարեն.աշակերտները փողոցներ են փակում/տեսանյութ/

Եղվարդ քաղաքում դպրոցներում դասադուլ է: Աշակերտները փողոցում են և իրենց պաստառներով երթ են իրականացնում: Նրանք պարբերաբար նաև փողոց են փակում: Եղվարդցիները այսօր քոչարի են պարելու: Այս մասին հայտարարություն են տարածել Եղվարդի հրապարակ հրավիրելով զուռնա, դհոլ նվագողներին: Մանրամասները` տեսանյութում:

Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից

Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից: Այս մասին դերասանը հայտնել է իր Instagram-ի էջում՝ գրելով. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:

Գյումրիում քահանաների առաջնորդությամբ երթ, օրհնված բլիթներ ու ձերբակալություններ

Գյումրիում ցուցարարներին միացան քահանանները: Նրանք խաղաղության ու համերաշխության կոչ արեցին, Տեր Եզնիկը օրհնեց հայ երիտասարդաց միության երիտասարդների բերած բլիթները, ապա այն բաժանեցին ցուցարարներին ու ոստիկաններին: Իսկ երթը, երբ սկսվեց,  առաջին շարքերում էին հոգևորականները, որ  անախորժ միջադեպ տեղի չունենա ցուցարարների ու ոստիկաների միջև։  Հավաքը վարող Կարեն Պետրոսյանը ցուցարարներին փոխանցեց Էջմիածնում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս […]

Ոստիկանությունը հայտարարում է

Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են:  Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը: Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր:

Ապրիլյան պատերազմի մասնակիցները պահանջում են հանդիպում պատգամավորների հետ

Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները այս պահին Ազգային ժողովի մուտքի մոտ են: Այստեղ փշալար են և ոստիկանական ուժեր, նաև ջրցան մեքենա:Ազգային ժողովի դուռը փակ է: Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուելը ասել է, որ պետք է իրենց ընդունեն, քանի որ իրենք կռվել են նաև պատգամավորների համար: Նա ասել է, որ իրենց շարքերում ծանր վիրավորված […]

Զրահատանկային շարժեր /տեսանյութ/

Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսին սկսված լարվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում, այսօր հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը այսօր այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի