17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Չի կարող լինել ուժային լուծում». մանրամասներ ՀՀ նախագահի հետ հանդիպումից

Ապրիլի 26-ի ուշ երեկոյան կայացավ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամների հանդիպումը Նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպումը ձևական չէր։ Նախագահը ներկայացրեց իր միջնորդական առաքելության որոշ արդյունքները, մենք ներկայացրեցինք կոնկրետ առաջարկներ։

Անկեղծ հույս ունենք, որ հնարավոր է գտնել իրոք ճիշտ լուծում։ Մեր առաջարկները հետևյալ սկզբունքների վրա են կառուցված. ա. չի կարող լինել ուժային լուծում, բ. չկա լուծում առանց Նիկոլ Փաշինյանի գործոնի, գ. պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դ. այս պահին առկա լուծման մի քանի տարբերակները պետք է հրապարակայնացնել հասարակության լայն շերտերի համար։

Հայաստանում շատ բան է փոխվել։ Պետք է մի բան հասկանալ՝ այլևս չկա վերադարձ հին բարքերին ու հին խաղի կանոններին։ Նոր սերունդը մերժեց հին վերնախավին։ Սա արժեքների, մտածելակերպի հակադրությունն է, որտեղ անպայման հաղթելու է առաջընթացը։

Հանդիպումից դուրս ենք եկել որոշակի հույսերով։ Ուզում եմ ընդգծել նախագահի՝ Արմեն Սարգսյանի, իրոք, անկեղծ ջանքերը՝  անելու իրենից կախված ամեն ինչ լուծում գտնելու համար։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ