07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Հայփոստի» վրա աչք են դրել. Ժամանակ

«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Հայփոստում» միջազգային աուդիտ է, որի նպատակը ընկերության ներկա վիճակի իրական գնահատումն է: Ընկերության աշխատակիցները անորոշ վիճակի մեջ են և չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ: Ընկերությունում լուրեր են շրջանառվում, որ արգենտինահայ ներդրող Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը կարող է հրաժարվել «Հայփոստի» հավատարմագրային կառավարումից, իսկ ընկերության վրա աչք ունի իշխանության բարձրաստիճան […]

Ինչ է դառնալու Երևանի ամենագեղեցիկ շենքը. Հայկական ժամանակ

Երևան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքի մասին է: Շենքը գնել է խիստ ազդեցիկ հայ միլիարդատեր, մեդիամագնատ: Ի դեպ, գործարքին մասնակցություն է ունեցել նաև «Բարս» անշարժ գույքի գործակալությունը: Հիշեցնենք, «Բարսի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի խնամին է՝ Մարինա Չատինյանը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվար 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջան–Վանաձոր, Գորիս–Սիսիան և Գորիս–Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ինչու է Արթուր Օսիկյանն արհամարհել. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկի հիման վրա պաշտոնանկ է արել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Միաժամանակ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱՆ ՔԿՎ պետ է նշանակվել այդ վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005թ-ից: Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի և Հովհաննիսյանի հարաբերությունները տևական ժամանակ լարված էին. մամուլը բազմիցս […]

Ով ինչ պաշտոնի է գնալու. կադրային շարժն սկսված է. Հրապարակ

Կադրային շարժերի սպասումներ են ամենուր, սակայն դրանք գրեթե չեն լինելու, լրացվելու են միայն թափուր տեղերը: «Հրապարակի» տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար կդառնա Արկադի Ղուկասյանը, թեև նա հերքում է լուրը, իսկ եղբայրը՝ Արեգ Ղուկասյանը, արձանագրում է․ «Ես նման տեղեկություն չունեմ»: Ուժային կառույցներում փոփոխություններ ևս չեն լինի։ Երեկ քրեակատարողական վարչության պետ նշանակվեց, ինչպեսև կանխատեսվում էր, պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը։ […]

Ըտենց բան գոյություն չունի. Անուբախ Համբարյանը՝ մարզպետ նշանակվելուց. Ժամանակ

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է լուրը, որ ինքն առաջիկայում պաշտոնանկ կարվի և կնշանակվի Լոռու մարզպետ: «Սուտ ա, ըտենց բան գոյություն չունի: Ես ոստիկան եմ, ես իմ ծառայությունն եմ կատարում ոստիկանությունում։ Ես զինվոր եմ, որտեղ ասեն, այնտեղ էլ կծառայեմ»,- ասել է Համբարյանը։ Նշենք, որ երեկվանից մամուլը գրում է, որ ՀՀ ոստիկանապետի […]

Ստորագրահավաք Ռուսաստանում․ պահանջում են հանել Երեւանում Նժդեհի արձանը

ՌԴ Պետդումայում քննարկում է տեղի ունեցել՝ «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով։Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ «Կլոր սեղան»-ի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը եւ մյուսները շեշտել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, […]

Հիսուս Քրիստոսը դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ են

«Եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ և ես ձեզ հանգիստ կպարգևեմ» :(Մատթեոս 11:28) Հիսուս դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ փնտրում են Աստծուն և ցանկանում ապրել առաքինի կյանքով, սակայն կարծում են, որ դա անհնար է։ Հիսուս դիմում է բեռնավորվածներին, ովքեր հոգնել են հոգևոր կյանքի «ծանրությունից». եթե մարդու համար հոգևոր կյանքը միայն օրենքների կատարում է, ապա […]

Այսօր մահացած զինվորը Հայաստան էր վերադարձել, որ կատարի պարտքը

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր՝ հունվարի 29-ին  զոհված  Հովսեփ Գրիգորյանը  Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր:  Հովսեփ Գրիգորյանի ընտանիքի բարեկամները Henaran.am-ին հայտնեցին, որ Հովսեփ Գրիգորյանը մոր հետ բնակվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում: Հովսեփը հայրենիք էր վերադարձել հայրենիքի առաջ պարտքը կատարելու նպատակով: Ավելի վաղ  հայտնել էինք, որ 2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, […]

«Լավ կլինի, որ որոշ գեներալների հասկանալի լեզվով բացատրվի…»

«Շատ լավ է, որ զինված ուժերի գեներալների թիվն ամեն տարի մի քանիսով ավելանում է: Բայց շատ ավելի լավ կլինի, որ որոշ գեներալների հասկանալի լեզվով բացատրվի, որ իրենց պաշտպանության նախարարի իրավասություններ չվերագրեն և չորոշեն, թե որ սպան պետք է ծառայի, որ սպան՝ ոչ: Համոզված եմ, որ բանակում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը պետք է դարձնել առաջնահերթություններից մեկը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված