09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ »

«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24 ին համարները փակած ավտոյով անասունը խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան […]

Հնարավոր քաոսի հետևանքների պատասխանատուն չի լինի շարժումը. Հովհաննես Մանուկյան

ՄԻԱՑՈՒՄ բառն արդեն վարորդների և ոստիկանության աշխատակիցների համար այլ իմաստ է ստացել, ընդ որում բացարձակ իրարից տարբերվող, իրարամերժ և անհասկանալի: Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և զանգվածային անհնազանդության դրսևորումների մարդաշատ այլ վայրերում քաոտիկ երթևեկությունն ու վայրենի խրախճանքն ամենաթողության հասցնելն անթույլատրելի է: Սա առաջին հերթին հարվածելու է հենց ժողովրդական շարժմանը։  Խուճապի և անիմաստ վիրուսային լուրերի անխնա տարածումը […]

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները․ պարզաբանում

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները: ՀՀ նախագահի 2018թ. ապրիլի 25-ի հրամանագրով  ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը, որով  Վարդան Մակարյանը նշանակել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:  

Ժողովուրդն առաջին անգամ իրեն տեր զգաց.հոգեբան/տեսանյութ/

«Տեղի ունեցածը հոգեբանության լեզվով՝ կուտակային պոռթկում էր»,-այսօր՝ ապրիլի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և ցուցարարների հոգեվիճակին, ասաց ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեբանական կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Հոգեբանի խոսքով՝ տեղի ունեցածի հոգեբանական պատկերը պարզ կդառնա առաջիկայում: «Արցախյան պատերազմը հաղթեցինք, բայց ժողովուրդը հաղթողի կեցվածք չուներ, քանի որ […]

Բարեւ Նիկոլ, հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում

Բարեւ, Նիկոլ: Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որեւէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր: Համընդհանուր արժանապատվության ինքնագիտակցում եւ ժպտացող դեմքեր կան այսօր ամենուր` փողոցում, տանը, սրճարաններում, ինչը տեւական ժամանակ բացակայում էր մեզանում: Համաձայն […]

Ծանր փորձություն է սպասվում. Առավոտ

Դատելով զարգացումների տրամաբանությունից՝ 27- ամյա Հայաստանի 16-րդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է լինելու: Նրա սկսած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխու­թյունը հաջողվել է: Եվ հայտնի «Գեներալները նախապատրաստ­վում են անցած պատերազմին» խոսքի տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանի հրաժարականից հե­տո շատերը հայտարարեցին, որ միանում են թավշյա, ոչ բռնի, ժո­ղովրդական հեղափոխությանը: Ու սա լուրջ մարտահրավեր ու փորձություն է Նիկոլ Փաշինյանի, ռիսկ ու […]

Մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին վարչապետի ընտրության համար ԱԺ-ի նիստ է գումարվելու. Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին: «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», – ասված է հայտարարության մեջ:

Ավտովթար Գավառ-Նորատուս ավտոճանապարհին

Ապրիլի 25-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածի 2-րդ կմ-ին «Mercedes ML320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան (վարորդը՝ Ծ. Խ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Մեզ նոր կուռքեր պետք չեն. Հրապարակ

Հայտնի ասացվածքն ասում է՝ պարտությունն անտեր է, հաղթա­նակը շատ տերեր ունի: Այս օրե­րին հետեւելով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ ապշում ես, թե մարդիկ ինչքան կա­րող են արժանապատվությունից ու խելքից զուրկ լինել, շահամոլ ու մանրախնդիր, որ միանան մի շարժման, որին ընդամենը օրեր առաջ փրփրաբերան քննադատում էին: Հայտարարում էին՝ մենք գնա­հատականներ կտանք ապրիլի 19- ին, հույս փայփայելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի