02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ. Գ. Ծառուկյան (տեսանյութ)

«Դրա պատասխանը մեկն է, որ ես այսօր հարգում եմ իմ ժողովրդին, և իմ ժողովրդի որոշումն ինձ համար ընդունելի է» այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածության քվեարկության ժամանակ չէր եկել խորհրդարան, իսկ հիմա եկել է:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ժողովրդի կամքին հակառակ է ընտրվել, նա արձագանքեց. «Եթե ժողովրդի կամքին հակառակ չլիներ, այդպիսի բան չէր լինի չէ՞»:

Հարցին, թե չի վախենում իր բիզնեսների համար, Նիկոլ Փաշինյանը ժամանակին շատ է բարձրաձայնել այդ մասին, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ, ասել է, ստուգել են, ամբողջ 2015 թվականին ստուգել են մասկաներով, ավտոմատներով ամբողջ հարկային դաշտը, բան չեն գտել»:

Ի դեպ, Ծառուկյանը հայտարարեց, որ իրեն տարբեր քաղաքական առաջարկներ են եղել, փորձել են համոզել, սակայն չի ստացվել:

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ