Նալբանդյանը Չիլիի դեսպանի հետ քննարկել է հայ-չիլիական համագործակցության հեռանկարները
Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա), ով Երևան էր ժամանել փոխանցելու Չիլիի արտգործնախարար Ռոբերտո Ամպուերոյի պատասխան ուղերձը` Հայաստանի և Չիլիի միջև միջպետական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարի ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորել են գործընկերային, փոխշահավետ հարաբերություններ և […]




































