25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

էյչ-էս-Բի-Սի Բանկ-ից հայտարարում են

Ս.թ. մայիսի 3-ին՝ ժամը 14:19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել  էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի (այսուհետ՝ Բանկ) Երևանի Կոմիտաս մասնաճյուղի վրա (հասցե՝ Կոմիտաս պողոտա 3): Ոստիկանության և անվտագնության ծառայություն մատուցող ընկերության աշխատողների օպերատիվ գործողությունների արդյունքում հարձակումը կասեցվել է:  Ավազակային հարձակումն իրականացրած անձը բերման է ենթարկվել: Նա բանկի հաճախորդ չի հանդիսանում:  

Բանկն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում ավազակային հարձակման ժամանակ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատակցի և ոստիկանի ընտանիքներին ու հարազատներին: Բանկի աշխատակազմը նաև շուտափույթ ապաքինում է մաղթում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության՝ վիրավորում ստացած աշխատակցին: Բանկը մեծապես գնահատում է նրանց անձնազոհությունը՝ աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար և շնորհակալություն է հայտնում նաև հոգացավ քաղաքացիներին իրենց օժանդակության համար:

Իրավապահ մարմինները  վերահսկում են իրավիճակը և իրականացնում են քննչական գործողություններ: Բանկի աշխատակիցներ և հաճախորդներ չեն տուժել: Բանկին և հաճախորդներին որևէ ֆինանսական և նյութական վնաս չի հասցվել: Գողացված գումարը վերադարձվել է բանկ:

Կոմիտասի մասնաճյուղը իրադարձություններից ելնելով՝ կվերսկսի հաճախորդների սպասարկումը երկուշաբթի օրվանից՝ մայիսի 7-ից: Բանկի մնացած մասնաճյուղերը գործում են ըստ ստանդարտ աշխատանքային գրաֆիկի:

Հաճախորդներն  իրենց մտահոգող հարցերի դեպքում կարող են զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն 060 655 000 հեռախոսահամարով, որը գործում է շուրջօրյա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ