08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Իրա ցավն էլ տանենք, բայց էս պետություն ա չէ»

Կարգին Հայկոն սկզբունքային ու պայքարող տղա ա։ Բայց որպես ո՞վ ա ասենք վարչապետի հետ մեկնել Արցախ։ Հասկացանք ահագին օգնեց, բայց ասենք կարող ա էդ ով օգնել ա Փաշինյանին հետը գան գործի գնան տուն։ Իմաստը էլի վարչապետի հետ Արցախ այցելելու, էն էլ պետական ուղղաթիռով։ Մարդիկ ուզում են թող առանձին գնան Արցախ, ընդեղ հանդիպեն։ ՔՊ անդամ չի, […]

Ժամանակն է, որ կառուցվեն կամուրջներ, պետք է թուլացվի լարվածությունը. ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

«Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են այսքան ժամանակ խորդային Միության Հանրապետությունները, որոնց թվում էր նաև Հայաստանը»,-այսօր ասաց Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ապա դեսպան Միլսն ասաց, որ ԱՄՆ-ում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը բոլորի նման ոգեշնչված են զարգացումների խաղաղ ընթացքից ու […]

Կայացավ ՊՆ պաշտոնական կայքի շնորհանդեսը

Այսօր՝ մայիսի 9-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ ՀՀ  ՊՆ պաշտոնական կայքի բացմանը նվիրված շնորհանդեսը: ՊՆ հասարակայնության և լրատվության կապերի վարչության աշխատակից  Ասպրամ Կրպեյանը ներկայացրեց արված աշխատանքը և մանրամասնեց կայքին առնչվող հարցերը: Նա նշեց, որ գործելու  ՀՀ ՊՆ պաշտոնական կայք և հեռախոսային հավելված: «Մեր համար ոգեշնչում էր` Ազգ –բանակ  մոդելը: Ընթացքում հստակեցվեցին բոլոր թիրախյին խմբերը, […]

Հաղթանակը Տիրամոր բարեխոսությամբ եղավ. փաստեր

Հայտնի բանաստեղծ Արամայիս Սահակյանը մասնագիտությամբ պատմաբան էր: Նա մի օր ինձ վկայեց, թե ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՅԱՑԱՎ ԱՍՏԾՈՒ ՀՐԱՄԱՆՆԵՐԻՑ ՎԱԽԵՑԱԾ ՍՏԱԼԻՆԻ ԿԱՐՃԺԱՄԱՆԱԿՅԱ ԴԱՐՁՈՎ, ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ:  Իմ խնդրանքով բանաստեղծը մի շարք գրքեր բերեց, դրանք ռուսերեն հին հրատարակություններ էին («Ստալինն ասաց», Յուրի Բորեւ «Ստալինիադա», Ռաձինսկի): Այդ պատմական-վավերագիր գրություններում վկայվում-պատմվում էր, որ 1942 թ. Լիբիայի հոգեւոր առաջնորդը՝ […]

Իմ տպավորություններով՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը. ՀՀ նախագահը հանդիպել է (տեսանյութ)

«Ես դատավոր չեմ, ոչ էլ կառավարությունն եմ ներկայացնում, կա այսօր վարչապետ, հույս ունեմ, որ նա կկարողանա կազմել կառավարություն, ու բոլոր խնդիրները նոր կառավարությունը կլուծի, իսկ առանձին անհատների վերաբերյալ ամենալավ գնահատականը կարող է տալ Աստվածը, ժողովուրն ու ժամանակը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չպիտի պատժվեն այն մարդիկ, ովքեր վերջին […]

Կարծում եմ՝ նման հանդիպում կլինի. ՌԴ դեսպանը՝ Փաշինյանի ու Պուտինի հանդիպումից

Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները պիտի զարգանան ու խորանան: «Մեզ պետք է միայն առաջ գնալ, զարգացնել, խորացնել և ընդլայնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Այ սա կլինի փոփոխություն»: Խոսելով Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հնարավոր հանդիպման մասին՝ դեսպանն ասաց. «Կարծում եմ՝ նման հանդիպում կլինի»:  

Արա Բաբլոյանը բացատրեց, թե ինչու երեկ չշնորհավորեց վարչապետին (տեսանյութ)

««Հանրապետականը» մնում է իր դիրքորոշմանը, մենք պետք է անենք ամեն ինչ հանուն երկրի կայունության և ժողովրդի բարօրության», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով Դավիթ Հարությունյանի վերանշանակման մասին լուրերին։ Նա հավելեց, որ եթե կան քայլեր, որոնք ՀՀԿ-ն կատարում է, միայն երկրի կայունության համար է: Հարցին՝ ինչո՞ւ չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու […]

Կարեւոր պարզաբանում

Մի կարևոր պարզաբանում անեմ՝ Նիկոլ Փաշինյանի՝ մենաշնորհների հետ կապված խոստման ու հայտարարությունների հետ կապված։ Փաշինյանը էսօր էլ հայտարարեց, որ ՊԵԿ-ին հանձնարարել է ապահովել, որ ով ինչ ցանկանա, կարող է ներմուծել՝ բանան, շաքար, վառելիք և այլն…  Ես հավատում եմ, որ էդ ոչ ֆորմալ արգելքները արդեն կարելի է վերացած համարել։ Դրա համար ընդամենը պետք էր քաղաքական՝ երկրի […]

Չի հանդուրժվելու. Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում մասնակցում է Մայիսի 9-ի տոնական միջոցառումներին

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում մասնակցում է Մայիսի 9-ի տոնական միջոցառումներին: Քիչ առաջ Ն. Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար Արայիկ Հարությունյանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ պաշտոնատար անձանց հետ այցելեց Ստեփանակերտի հուշահամալիր: Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի մասնակիցների շիրիմներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի […]

Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում, մանսավորապես, նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց՝ որոնք, ի ուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, և որոնց ես մաղթում եմ քաջառողջություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի